Արարատ լեռան եզակի լուսանկարներ՝ տիեզերքից
ՖՈՏՈՌուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին հրապարակել է Արարատ լեռան նոր լուսանկարներ, որոնք արվել են 400 կմ բարձրությունից՝ Միջազգային տիեզերակայանից։
«Արարատը Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր հրաբխային զանգվածն է։ Կազմված է հիմքում ձուլվող երկու հանգած հրաբխային գագաթներից՝ Մեծ և Փոքր Արարատներից»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։