ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար Դավիթաշենում. բախվել են շտապօգնության «Ֆորդն» ու «Հոնդան». վերջինիս վարորդը սթափ չի եղել. կա 5 վիրավոր (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ եւ 5-րդ փողոցների խաչմերուկում բախվել են 54-ամյա Արշակ Ա.-ի վարած Ford մակնիշի 023 ՍԼ 64 համարանիշի եւ 40-ամյա Արթուր Չ.-ի վարած Honda մակնիշի 51 CA 001 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Ford-ի ուղեւորներ 49-ամյա Ալինա Հ.-ն, 28-ամյա Վալտեր Հ.-ն եւ Honda-ի ուղեւորներ 35-ամյա Գագիկ Հ.-ն, 32-ամյա Ելենա Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, իսկ 8-ամյա Ալեն Հ.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Արշակ Ա.-ն աշխատում է «Երեւանի 1-03 շտապօգնություն» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։ Նա լուսային ազդանշանները միացված վիճակում կանչի վայր մեկնելիս է եղել։ 2 վարորդները ենթարկվել են փորձաքննության. պարզվել է, որ շտապօգնության վարորդ Արշակ Ա.-ն եղել է սթափ, իսկ Honda-ի վարորդ Արթուր Չ.-ն՝ ոչ սթափ վիճակում։

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular