ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ Լևոն Արոնյանի հարսանիքից․ ո՞վ է լինելու քավորը, ո՞րքան գումար է ծախսել գրոսմայստերը

ՎԻԴԵՈ

ArmLur.am-ը գրում է.

Արդեն հայտնի է, որ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ամուսնանում է: Նրա ընտրյալի` Արիանա Կաոլիի հետ հարսանիքի օրն արդեն հայտնի էր: Այն կայանալու է  սեպտեմբերի 30-ին` Երևանում

ArmLur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել հարսանեկան արարողությունից: Մասնավորապես, ArmLur.am-ի տեղեկություններով` գրոսմայստերի հարսանիքի քավորը լինելու է Սերժ Սարգսյանը:

 

   

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ հարսանեկան արարողության միջոցառումը տեղի է ունենալու «Ռեդիսոն Բլյու» ռեստորանյաին համալիրում:

  

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Թբիլիսիում անցկացվող շախմատի աշխարհի գավաթի հաղթող դառնալուց հետո  Chess-news-ին հայտնել է, որ 120 հազար դոլար մրցանակը ծախսելու է իր հարսանեկան արարողության համար:

«Մրցանակը կգնա հարսանիքի ծախսերին: Հրավիրված է շուրջ 370 հյուր, նրանց թվում կան շատ հայտնիներ»,- ասել է Արոնյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular