ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Lexus-ի վարորդը ոչ սթափ վիճակում մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին եւ դիմել փախուստի. մեքենան հայտնաբերվել է (ֆոտո)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Կոտայքի մարզում հոկտեմեբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22:30-ի սահամաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքում՝ Հանրապետության փողոցում՝ «Տաշիր» պիցցայի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 72-ամյա Ռուբեն Մելքումյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական դիմել է փախուստի:

Աղբյուրի տեղեկություններով իրավապահները տաք հետքերով պարզել են թե ինչ մակնիշի եւ համարանաիշի ավտոմեքենա է վրաերթ կատարել ու օպերատիվ քննչական խմբերը մեկնել են կասկածյալի բնակության հասցե եւ 1 ժամ անց Կոտայքի ոստիկանություն է ներկայացել 59-ամյա Ռուբեն Հ.-ն: Նա հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը Lexus մակնիշի 10 CZ 010 համարանիշի ավտոմեքենայով:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվեց Ոստիկանության Կոտայքի բաժնի պահապանվող հատուկ տարածք, իսկ կասկածյալ վարորդ Ռուբեն Հ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը, որտեղ պարզվեց, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։

Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է վարորդը Ռուբեն Հ.-ն չի եղել, ինչի համար էլ քննիչի կողմից կատարվելու են անհրաժեշտ քննչական գործողություններ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular