Երբ առաջին անգամ համտեսեցի ՍԱ, հասկացա, որ ամեն գնով պետք է ձեռք բերեմ բաղադրատոմսը
ՖՈՏՈՈրքան հրաշալի է, երբ ընկերախմբով բնության գրկում խորոված ենք պատրաստում: Եթե դուք փնտրում եք ինչ-որ անսովոր բան պիկնիկի համար, ապա ձեր ուշադրությանն ենք ներկայացնում խորովածի մի բաղադրատոմս՝ «սոխի գնդիկներ մսով»:
Ընդ որում՝ պատրաստման եղանակը շատ պարզ է, և արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները՝ ստանալով այս գերազանց ուտեստը:
Բաղադրիչներ
- 2 սոխ
- 0,5կգ աղացած տավարի միս
- 1/4 բաժակ սոխ՝ կտրտած խորանարդիկների պես
- ¼ բաժակ կտրտած մաղադանոս
- 1/4 բաժակ կտրտած սունկ
- 1 ճ/գ շաքարավազ
- 1 ճ/գ կծու կետչուպ
- 1թ/գ սոյայի սոուս
- 1 թ/գ սոուս «Վուստերշիր» (եթե կա)
- 1/4 բաժակ չորահաց
- 1 շիշ սոուս խորովածի համար
Նախքան սկսելը միացրեք ջեռոցը՝ 220° C ջերմաստիճանի տակ: Կտրեք սոխերի վերին եւ ստորին մասերը և մաքրեք մեջը: Կտրեք սոխը կիսով չափ, միջից հանեք շերտերը, որպեսզի լցոնեք, իսկ մնացած մանր մասը կտրտեք խորանարդիկների պես:
Ավելացրեք տավարի աղացած միսը սոխի խորանարդիկներին, մաղադանոսը, սունկը, շաքարավազը, համեմունքները և չորահացը և խառնեք ձեռքով:
Գնդիկներն այնպիսի չափի ենք անում, որ տեղավորվի սոխի շերտերի մեջ:
Եփում ենք ուտեստը 40 րոպե՝ 220° C ջերմաստիճանում: Լցնում ենք վրան խորովածի համար նախատեսված սոուսը և եփում ևս 5 րոպե:
Այնուհետեւ մեր «գնդիկները» ամրացնում ենք 3 շերտ բեկոնով այնպես, որ նրանք դառնան գնդակների պես: Բեկոնն ամրացնում ենք ատամի համար նախատեսված փայտիկներով, որ պատրաստման ժամանակ չբացվի:
Դիտեք տեսանյութում պատրաստման եղանակը:
Նյութի աղբյուր՝ https://hayinfo.net