ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե եղունգները կոտրվում են, մազերը թափվում, սկսեք օգտագործել սա

ՖՈՏՈ

Fithacker.ru-ն գրում է, որ առողջության հետ կապված խնդիրների առկայության դեպքում օրգանիզմը մեզ նշաններ է ուղարկում։ Կարևոր է սովորել հասկանալ այդ նշանները և ժամանակին միջոցներ ձեռնարկել՝ հետագայում լուրջ խնդիրներից խուսափելու համար։ Եթե նկատում եք անքնություն, քաշի նվազում, եղունգների ու մազերի թուլություն, մաշկի չորություն, հաճախակի գլխացավեր, հոգնածություն, ապա հարկավոր է ուշադիր լինել։

Սխալ սնվելու և հաճախակի սթրեսի նշաններն են.

• թույլ իմունային համակարգ
• անքնություն
• վատ ախորժակ
• էներգիայի մակարդակի նվազում և մշտական հոգնածություն
• տրամադրության անկումներ և գրգռվածություն
• կենտրոնանալու դժարություններ
• նյութափոխանակության դանդաղում և քաշի ավելացում
• թույլ մազեր և եղունգներ, դեմքի գունատություն
• որովայնի գրգռում, գազեր, փքվածություն։

Այս նշանները վկայում են սննդարար նյութերի անբավարար քանակի կամ աղիների աշխատանքի խանգարման մասին, այդ թվում.

• վիտամին D-ի անբավարար քանակ
• երկաթի անբավարար քանակ
• սպիտակուցների անբավարար քանակ
• B12 ցածր մակարդակ
• մագնեզիումի ցածր մակարդակ
• վահանաձև գեղձի աշխատանքի խանգարում
• լյարդի աշխատանքի խանգարում։Եթե նկատում եք այս նշանները, հարկավոր է օրգանիզմն ապահովել սննդարար նյութերով։

Եթե խնդիրը դեռևս չի հասցրել խորանալ, այս հյութերն ու կոկտեյլները կօգնեն լավացնել ընդհանուր առողջական վիճակը՝ օրգանիզմը հագեցնելով սննդարար նյութերով։ 

Սպանախ, բանան, խնձոր, կիտրոն. բաղադրիչներ

• 2 բանան
• սպանախ
• կես կիտրոնի հյութ
• 1 խնձոր
• 1 բաժակ ջուր։

Այս ըմպելիքը մեծ քանակով երկաթ ու կալիում է պարունակում, ինչի շնորհիվ օգնում է լավացնել տրամադրությունը, ազատվել հոգնածությունից և ակտիվացնել օրգանիզմի աշխատանքը։

Բանան, խնձոր, գազար, կիտրոն. բաղադրիչներ

• 1 բանան
• 1 բաժակ խնձորի հյութ
• 2 ճաշի գդալ մանրացրած գազար
• կես կիտրոնի հյութ։

Այս ըմպելիքը կխոնավեցնի օրգանիզմը, կակտիվացնի դրա աշխատանքը, այն կմաքրի տոքսիններից, կհագեցնի կալիումով և բետա-կարոտինով։ 

Գազար, լոլիկ, նեխուր, ձիթապտղի յուղ, աղ, պղպեղ. բաղադրիչներ

• 1 գազար
• 1 նեխուր
• 2 լոլիկ
• աղ և պղպեղ
• 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։

Առաջարկվող ըմպելիքը մեծ քանակով վիտամիններ ու հանքանյութեր է պարունակում, ձիթապտղի յուղը օրգանիզմը կհագեցնի E, K վիտամիններով, հագեցած ճարպաթուներով, որոնք խոնավեցնում են մաշկը, օգնում կլանել սննդարար նյութերը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular