ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունան Պողոսյանը մանրամասներ է ներկայացնում զինված խմբի հետ բանակցություններից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք մուտք գործած և պատանդներ վերցրած զինված խմբի հետ բանակցությունները շարունակվում են: Իրավիճակը նույնն է, նախորդ օրվա ընթացքում բանակցությունների միջոցով ազատվել է պատանդ ոստիկան, պարեկապահակային ծառայության աշխատակից և քաղաքացիական անձ, շտապօգնության մեքենայի վարորդը:

Այս մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը` նշելով, որ միջոցառումները իրավապահների կողմից շարունակվում են: Հինգ պատանդ ոստիկան կա ներկայում: Իրավապահ համակարգի պահանջները մնում են նույնը` ազատ արձակել բոլոր պատանդներին, դադարեցնել իրավիճակի սրումը, ապակայունացումը:

«Բանակցությունները շարունակվում են: Իրավական համակարգն ի վիճակի է ձեռնարկել օրենքով թույլատրելի բոլոր միջոցառումները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Պողոսյանը:

Ոստիկանապետը բանակցություններին չի մասնակցում: Նա դեպքի ամենասկզբից մինչև այժմ համապատասխան վայրում է և ղեկավարում է բոլոր գործողությունները: Բանակցությունները վարում է կոնտակտային սպա, որը բանակցում է ներսում գտնվող համապատասխան անձի հետ:

«Փոխզիջումների գնալու տարբերակը պետք է լինի երկուստեք. եթե նրանք ցուցաբերեն փոխզիջման պատրաստակամություն, ադեկվատ պատասխան կստանան մեր կողմից»,-նշեց Պողոսյանը` նաև տեղեկացնելով, որ Ժիրայր Սեֆիլյանին բանակցություններում ներգրավելու հարցը չի քննարկվում:

Նրա խոսքով` հուլիսի 17-ին հանրապետության տարբեր քաղաքներում ոստիկանության բաժիններ բոլոր բերման ենթարկվածները բաց են թողնվել: Որոշները ենթարկվել են վարչական պատասխանատվության, որոշները` կանչվել հարցաքննության: «Ովքեր կխախտեն հասարակական կարգը, բերման կենթարկվեն, ովքեր օրինահարգ են, վախենալու ոչինչ չունեն»,-ընդգծեց ոստիկանության պետի տեղակալը:

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: 6 անձ վիրավորգալ է, որոնց թվում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Հուլիսի 18-ի դրությամբ՝ պատանդի կարգավիճակում են 5 ոստիկան, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular