8 քայլ ցանկացած աստիճանի հազից ազատվելու համար
ՖՈՏՈՆերկայացնում ենք հազից ազատվելու 8 քայլ:
1. Ավելի շատ ջուր խմել
2 ժամը մեկ 1 բաժակ ջուր խմելը սովորություն դարձրեք:
2. Մրսածության դեմ տնային քսուք պատրաստել
Ապակե տարայի մեջ խառնեք նույն քանակությամբ ձիթապտղի և կոկոսի յուղ, մեղրամոմ:
Տարան կիպ փակեք կափարիչով, թափահարեք խառնուրդը:
Տարան դրեք սառը ջրով կաթսայի մեջ, դրեք կրակին:
Ջրի եռալուց հետո տարան հանեք կաթսայի միջից, խառնուրդը խառնեք, սառեցրեք, բայց ոչ մինչև պնդանալը:
Մի քանի կաթիլ անանուխի և էվկալիպտի եթերայուղ ավելացրեք:
Սպասեք, մինչև խառնուրդն ամբողջովին սառչի և պնդանա:
3. Գոլորշի ներշնչել
Ներշնչեք կեղևով խաշած կարտոֆիլի գոլորշին կամ տաք ջուր՝ էվկալիպտի կամ սոճու եթերայուղ ավելացնելով:
4. Սննդում կայենյան պղպեղ օգտագործել
Այդ համեմունքը շատ լավ մաքրում է խցանված քիթը և թոքերը կուտակված լորձից:
5. Օրեգանոյի եթերայուղ օգտագործել
Ունի հակաբակտերիալ հատկություններ և պահպանում է բրոնխների առողջությունը:
6. Կոճապղպեղի և մեխակի խառնուրդ
Այս բաղադրատոմսի բոլոր բաղադրիչները լավ պայքարում են մրսածության դեմ և ամրապնդում են իմունիտետը:
Կաթսայի մեջ 2 լ ջուր լցրեք, դրեք կրակի վրա:
Ջրի մեջ մի պտղունց դարչին ավելացրեք, 10 ձողիկ մեխակ, 1 ճ/գ քերած կոճապղպեղ:
Խառնեք, հասցրեք եռման ջերմաստիճանի, մի քանի րոպե եռացրեք:
Եփուկը տաք խմեք:
7. Սխտորը ճիշտ օգտագործել
Ահա բաղադրատոմսը՝
- Կաթսայի մեջ 250 մլ կաթ լցրեք:
- Ավելացրեք 1 ճ/գ մանրացված սխտոր:
- Խառնուրդը հասցրեք եռման վիճակի:
- Թողեք՝ եռա մի քանի րոպե:
- Լցրեք բաժակի մեջ, տաք վիճակում օգտագործեք:
8. Մի մոռացեք մեղրի մասին
1 թ/գ մեղր ավելացրեք տաք թեյին կամ տաք կիտրոնաջրին՝ կոկորդի բորբոքումից ազատվելու համար: