ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այuքան տարի անցել է, պետք է nր արդեն մnռացված լինեի, բայց ի nւրախnւթյnւն ինձ, դեռ hիշում են. «Հրեշտակների դպրոցի» ավագը՝ անձնական կյանքի եւ ծրագրերի մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է . 

«Հրեշտակների դպրոցի» հայտնի ավագը՝ Լուսինեն, նույն ինքը Արմինա Ասրյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Մենք հետաքրքրվել ենք դերասանուհու այսօրվա զբաղվածությունից, առաջիկա ծրագրերից, ինչպես նաեւ տեղեկացել նրա եւ սիրելիիի սիրո պատմության մասին:«Ընտանեկան բիզնես ունենք՝ գեղեղցկության սրահ, որի տնօրինությամբ ես եմ զբաղվում: Այս պահին ավելի շատ կենտրոնացած եմ այս աշխատանքների վրա ու ստացվում է, որ մասնագիտությանս մի փոքր աչքաթող եմ արել, ինչը շուտով կշտկեմ»,- նշեց Արմինան, բայց եւ նկատեց, որ կրկին որպես դերասանուհի ներկայանալու պլաններ ունի.«Ես ավարտել եմ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտը, բայց ցավոք ինձ մոտ հիմա ստեղծագործական դադար,  որը շուտով կավարտվի. հիմա ամեն ինչ կարգավորվում է, մտադրություն կա անպայման շարունակել դերասանուհու կարիերաս»:

 

Ավելին՝ դերասանուհին արդեն նկարահանվում է գեղարվեստական ֆիլմում, որի մասին առաջինը մեզ պատմեց.«Այս շրջաունում նկարահանվել եմ գեղարվեստական ֆիլմում, ճիշտ է, փոքրիկ դրվագում, բայց ամեն դեպքում հաճելի էր: Այս գեղարվեստական ֆիլմի առաջարկը շատ անսպասելի ստացա «Facebook»-ով, Արմեն Վիրաբյանի կողմից՝ հանդիպեցինք, զրուցեցինք ու համաձայնվեցինք: Այստեղ հարուստ ամերիկաբնակ հայուհու  եմ մարմնավորում: Ֆիլմը կոչվում է «Երևան ես սիրում եմ քեզ», այն շուտով կցուցադրվի կինոթատրոններում»:Բացի այս, Արմինա Ասրյանն արդեն հեռուստասերիալենրից մեկի կողմից մի առաջարկ էլ ունի, որի շուրջ դռեեւս մտածում է:Առաջիկայում Արմինային հեռուստադիտողը կարող է տեսնել նաեւ հաղորդավարուհու կարգավիճակում.«Մի հեղինակային հաղորդման սցենար ունեմ, բայց դեռ չգիտեմ, թե որ TV-ով կցուցադրվի,  այդ առումով աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Հաղորդումը ժամանցային ձեւաչափում է, շատ ուրախ կլինեմ, եթե կարողանանք իրագործել»,- հավելեց նա:

 

Վերջին օրերին համացանցում է հայտնվել Արմինայի եւ իր սիրելիի լուսանկարները, մեզ հետ զրույցում դերասանուհին պատմեց իրենց սիրո պատմության մասին.«Մեր սիրո պատմությունը շատ հետաքրքիր է կառուցվել: Ամեն ինչ շատ անսպասելի է եղել. Այդ ժամանակ նկարահանվում էի «Հրեշտակների դպորոցը» հեռուստասերիալում: Նա ինձ Facebook-ով գրեց, հայտնեց, որ շատ է հավանում ինձ որպես դերասանուհի, որոշ ժամանակ նամակագրական կապով շփվեցինք, այնուհետեւ շատ անսպասելի եկավ նկարահնման հրապարակ եւ այդպես քիչ-քիչ ամեն ինչ ստացվեց»,- պատմեց Արմինան ու շարունակեց.«Մենք արդեն 3 տարի է, ինչ միասին ենք: Նա ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտը: Փառք Աստծո, երբեք նրա հետ իմ մասնագիտության հետ կապված խնդրի առջև չեմ կանգնել, ընդհակառակը, հենց նա է միշտ ինձ ուղեկցել նկարահանման հրապարակ. Չէ որ հենց սկզբից էլ իմացել է, որ դերասանուհի եմ, նա ինձ այդ ոլորտում տեսնելով է հավանել»:

 

 

Արմինա Ասրյանը մեզ հետ զրույցում հայտնեց իր զարմանքը, որ իրեն հեռուստադիտողը մինչ այսօր հիշում է ու սիրում, ինչը դերասանուհու համար մեծ ու ոգեւորիչ ուժ է.

 

«Անկեղծ եմ ասում՝ շատ-շատ հաճելի է, որ մարդիկ, հատկապես մեծահասակները մինչեւ հիմա կարող են փողոցում մոտենալ ինձ ու ասեն, որ սիրել են իմ կերպարը, ընդ որում նրանք ինձ հիշում են հատկապես «Հրեշտակների դպրոց»-ից: Ես նույնսիկ զարմանում եմ՝ այսքան տարի անցել է, պետք է որ արդեն մոռացված լինեի, բայց ի ուրախություն ինձ, դեռ հիշում են, ինչի համար շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ»,- ավարտեց դերասանուհին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular