ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաձգություն Թբիլիսիում. կան վիրավորներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թբիլիսիում հրաձգությունից 2 մարդ է վիրավորվել։ Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ազգային բյուրոյում իրար վրա կրակել են վարկատուն եւ պարտապանը։

Ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։ Մանրամասները պարզվում են։

«Կատարումների ազգային բյուրոյի պալատում հրաձգություն է տեղի ունեցել։ Վիրավորվել է 2 մարդ։ Նրանք հոսպիտալացվել են։ Միջադեպը ոչ մի կապ չունի Կատարումների ազգային բյուրոյի հետ»,– ասել է բյուրոյի մամուլի ծառայությունից, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»–ն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular