ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


5 բան, որ տեղի է ունենում օրգանիզմում սիրելիի հետ բաժանվելուց հետո

ՖՈՏՈ

Սիրելիից բաժանումը դժվար փուլ է մարդու կյանքում: Adme.ru-ն գրում է, որ հոգեկան անհանգստությունն ու սթրեսն ուղղակի ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ սիրելիի հետ հարաբերություններն ավարտվում են:

Անհանգստություն, խնդիրներ քնի հետ: Մարդիկ կոնտակտի կարիք ունեն, և երբ կորցնում են այն, ցավ են զգում: Կապվածությունը սրվում է: Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ բաժանումից հետո ցավն ակտիվացնում է ուղեղի այն հատվածը, որը խթանվում է կոկաինից կախվածության դեպքում:

   

Ցավ կրծքավանդակում: Մերժում ստացած մարդկանց օրգանիզմում խթանվում են ցավ առաջացնող այն նյարդային ազդանշանները, որոնք առաջանում են նաև իրավիճակում, երբ մարդն այրվածքն է ստանում: Հաճախ բաժանումից հետո մարդը ֆիզիկական ցավ է զգում կրծքավանդակի հատվածում: Վատանում է սրտի աշխատանքը: Սրտի վրա ադրենալինի ազդեցության հետևանքով կարող է առիթմիա արտահայտվել:

Մաշկային խնդիրներ: Բացի նրանից, որ ճնշված վիճակում մարդն ավելի քիչ է խնամում իրեն, բաժանումից հետո սթրեսի հորմոնները վատացնում են մաշկի վիճակը: Դա կարող է հանգեցնել բշտիկների, ցանի առաջացման, նույնիսկ մազաթափության:

Մկանային ցավեր: Ճնշված վիճակում մարդիկ ավելի հակված են վնասվածքների: Սթրեսի հետևանքով կարող են նկատվել մկանային սպազմեր, ինչի արդյունքում ցավ է առաջանում մարմնի տարբեր հատվածներում:

   

Ախորժակի անկում կամ ավելորդ քաշ: Բաժանումից հետո կարող են ախորժակի հետ կապված փոփոխություններ առաջանալ: Սակայն ապագայում դա հաճախ ավելորդ քաշի առաջացման պատճառ է դառնում: Սթրեսի հետևանքով բջիջների զգայունությունն ինսուլինի նկատմամբ ընկնում է, ինչի արդյունքում օրգանիզմը սկսում է ավելի շատ ինսուլին արտադրել:

Սա արագացնում է ճարպերի կուտակման գործընթացը: Ավելորդ քաշի առաջացումը կարող է կապված լինել նաև անքնության և ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայության հետ: Սթրեսային իրավիճակի հետևանքով խանգարվում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը, ինչն առաջացնում է դիարեա, ցավ որովայնում:



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular