ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրորդ օրն է՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորումը պատանդառել է ՊՊԾ գնդում գտնվող անձանց. բանակցությունները շարունակվում են

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Արդեն երկրորդ օրն է, ինչ «Սասնա ծռերի» մի խումբ զինված անձինք, մուտք գործելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին:

Երեկ՝ հուլիսի 18-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տարածած հաղորդագրությամբ նշում էր, որ կատարված հարձակման հետևանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը և առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած և իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլև հանրության համար:

Ավելի ուշ ԱԱԾ-ից տեղեկացանք, որ հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքով։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան, զոհվել է մեկ ոստիկան, ՊՊԾ գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը, ինչպես նաև վիրավորվել են երեք ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը։

Փոխհրաձգության ժամանակ վիրավորված ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վիրահատվել է, որն անցել է հաջող: Նա որովայնի շրջանում բեկորային վնասվածք էր ստացել, բեկորը հեռացվել է, այժմ վերականգնողական բուժում է ստանում:

Հուլիսի 17-ին Էրեբունու ոստիկանության վրա հարձակման արդյունքում վիրավորված «Սասնա ծռեր» ջոկատի անդամ, 26-ամյա Թաթուլ Թամրազյանի առողջական վիճակը ծանր կայուն է: Նա մի շարք վիրահատությունների է ենթարկվել հիվանդանոցում:

Հուլիսի 18-ին՝ երեկոյան, ոստիկանությունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հորդորելով երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular