Սիլվի Բարկովան` էկրանային լռության, «Դոմինո»-ի վերջին եթերաշրջանի և անձնական կյանքի մասին
ՖՈՏՈLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Սիլվի Բարկովային հեռուստադիտողն արդեն երկար ժամանակ է, ինչ էկրաններին չի տեսնում: Life.panorama.am-ը փորձել է պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված նրա լռությունը եւ արդյոք նրան կտեսնենք «Դոմինոյի» վերջին եթերաշրջանում:
«Եթե Հայաստանում լինեի ինձ երկու տարբեր նախագծերում կտեսնեիք, որոնց առաջարկը facebook-ի միջոցով օգոստոսին եւ սեպտեմբերի սկզբին ստացա։ Սակայն Հայաստանում չլինելու պատճառով, մերժեցի»,- նշեց Սիլվին, բայց վստահեցրեց, որ «Դոմինո»-ի վերջին եթերաշրջանում ինքը եւս մասնակցություն կունենա.
«Ինձ տեսնելու եք նախագծում։ «Դոմինոյում» տեղի ունենալիք զարգացումների մասին ոչինչ ասել չեմ կարող, քանի որ ինքս էլ չգիտեմ։ Միայն գիտեմ, որ նոր դերասաններ ենք ունենալու` ի դեմս Հովհաննես Ազոյանի: Կարծում եմ` մեզ բոլորիս հետաքրքիր, ծիծաղաշարժ ու շատ դրական եթերաշրջան է սպասվում: Ինքս անհամբեր սպասում եմ «Դոմինոյին»,- ընդգծեց դերասանուհին:
Շարունակությունը՝ այստեղ: