ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատագրված հատվածներից 30 կմ խորությամբ տարածքներ զիջելու տարբերա՞կն է քննարկվում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Ազատության հրապարակում շրջանառվող լուրերից մեկն այն է, որ ԼՂ խնդրի շուրջ բանակցություններում քննարկվում է ազատագրված տարածքներից 30 կմ խորությամբ տարածքներ զիջելու տարբերակը:

ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյոք Արցախը պատրաստ է նման զիջումների, կա՞ նման խոսակցություն Արցախում:

«Նմանատիպ խոսակցություններ չկան: ՀՀ նախագահը այցելել է Արցախ, հանդիպել է մեզ հետ, եւ որեւէ նմանատիպ խնդիր այսօր օրակարգում, սեղանի վրա որեւէ փաստաթուղթ ներկայացված չէ: Բանակցային գործընթացներ են՝ տարբեր ձեւաչափերով, տարբեր հանդիպումներ, խոսակցություններ, հարցի լուծման միտված աշխատանքներ, բայց նմանատիպ խնդիր ՀՀ նախագահը մեր առջեւ չի դրել»,- պատասխանեց ԼՂՀ ԱԺ պատգամավորը:

Մեր այն հարցին, որ եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ նման տարբերակ է պարտադրվում, իսկ այլընտրանքն էլ պատերազմի վերսկսումն է, ինչպես կվարվի Արցախը, Հյուսնունցը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծումը գտնվում է Ստեփանակերտում»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular