ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սիրուշոն, փեսաս ու իրենց զավակներն անակնկալների վարպետներ են». Սյուզան Մարգարյանը` 56-ամյակի մասին. Tert.am Life

ՖՈՏՈ

Tert.am Life-ը գրում է.

Երգչուհի Սյուզան Մարգարյանը երեկ տոնել է 56–ամյակը։ Tert.am Life–ի հետ զրույցում նա պատմեց տարեդարձը չնշելու պատճառի, ամուսնու անակնկալի և դստեր ու նրա ընտանիքի գեղեցիկ շնորհավորանքի մասին։

56 թվից տկն Սյուզանը չի վախենում, ավելին, չի էլ զգում, որ դա իր տարիքն է։ «Այդ թիվը, կարծես, ուրիշինը լինի, ես չեմ պատկերացնում, որ այդ տարիքում եմ։ Եթե այս պահին լսեմ` մեկը 56 տարեկան է, կասեմ` վայ ինչ մեծ է։ Ինձ վրա չեմ վերցնում այդ տարիքը, միգուցե, գործունյա ու աշխույժ եմ, դա է պատճառը։ Մեծանալուց առայժմ չեմ վախենում»,– ասաց նա։

Չթերագնահատելով աշխատանքային հաջողությունների դերն իր կյանքում, տկն Սյուզանն  իր ամենամեծ ձեռքբերումը համարում է իր ընտանիքը։ «Հաջորդ տարի կլինի 40 տարի, ինչ ես բեմում եմ։ Երիտասարդ և ոչ երիտասարդ տարիքում աշխատել եմ չափազանց շատ։ Երբևէ չէի պատկերացնի, որ հնարավոր է` ինչ-որ ժամանակահատված գա, մասնագիտական զբաղվածությունս քիչ լինի։ Շատ կարևորելով մասնագիտական գործունեությունս և բեմը իմ կյանքում` միևնույն է, իմ ձեռքբերումը համարում եմ ընտանիքս։ Իմ դստեր, ամուսնու հաջողություններն ինձ համար շատ կարևոր են։ Ես ապրում եմ իրենցով և իմ թոռնիկներով, այնպես որ, այսօր կյանքս լի է իրենցով, այլ կերպ չեմ էլ պատկերացնում։ Ես երջանիկ կին եմ»,– ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular