Ջրհոսներն այսօր բավականին խառը օր կունենան․ Հոկտեմբերի 9-ի աստղագուշակը
ՖՈՏՈԽոյ: Այսօր հնարավոր է, որ իրականանա ձեր երազանքներից մեկը: Դուք պետք է պատրաստ լինեք ու փորձեք ինքնատիրապետել ձեզ: Օրվա վերջում ընտանիքի անդամների հետ տոնեք հաղթանակը, դուք արժանի եք դրան:
Ցուլ: Այսօր չարժե երկարաժամկետ ծրագրեր մշակել: Օրվա ընթացքում շատ բան կխոչընդոտի առաջ գնալուն, անվերջ անբարենպաստ հանգամանքներ կծագեն: Նախընտրելի է օրը տանն անցկացնել:
Երկվորյակ: Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը կօգնեն խուսափել խնդիրներից, սակայն միշտ չէ, որ կկարողանաք դրսևորել այդ որակները: Օրվա վերջում փոքրիկ անակնկալ կստանաք:
Խեցգետին: Այսօր աշխատեք չենթարկվել սադրանքների. ինչ-որ մեկը ամեն կերպ կփորձի օգտվել ձեր անկեղծությունից: Այսօր շատ զգուշավոր եղեք ու թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն: Նոր ծանոթություններ հաստատել խորհուրդ չի տրվում:
Առյուծ: Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց. ցավոք, նրանցից ոմանց մոտ ցուցադրական բարյացակամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը: Մի առաջնորդվեք նախազգացողություններով, դրանք կխաբեն ձեզ, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել:
Կույս: Այսօր էներգիայով լցված կլինեք: Օրվա ընթացքում փորձեք օգտագործել ձեր էներգիան, որպեսզի կարողանաք հաջողության հասնել: Այսօր հնարավորինս շատ շփվեք մարդկանց հետ, քանի որ նոր ծանոթությունները միայն օգուտ կտան ձեզ:
Կշեռք: Այսօր ոչ այնքան լավ շրջապատում կհայտնվեք: Հնարավոր է, որ այլ մարդկանց ազդեցության տակ սխալ որոշումներ կայացնեք, որոնց համար հետագայում շատ կփոշմանեք: Նման իրավիճակից խուսափելու համար օրը տանն անցկացրեք կամ պարզապես հեռու մնացեք կասկածելի մարդկանցից:
Կարիճ: Այսօր բավականին ստեղծարար կլինեք, սակայն կարիք կլինի, որ մարդիկ նկատեն այդ ստեղծարարությունը: Փորձեք աչքի ընկնել ու ցույց տալ մարդկանց, որ կարող եք ավելիին հասնել, քան նրանք կարծում են:
Աղեղնավոր: Օրը բավական լարված ու հոգնեցուցիչ կլինի, այնպես որ, ձգտեք ժամանակ առ ժամանակ ընդմիջումներ անել: Այսօր ցանկալի է խուսափել ֆիզիկապես ծանրաբեռնվածությունից, քանի որ ձեզ այսօր միայն հանգիստ է հարկավոր: Մոռացեք այն ամենն, ինչ անհանգստացնում է ձեզ ու փորձեք հանգստանալ:
Այծեղջյուր: Ձեզ շրջապատող մարդիկ այսօր չափազանց զգացմունքային կլինեն, և դա հունից կհանի ձեզ: Դուք չեք հասկանա, թե ինչով է պայմանավորված նրանք հուզմունքը: Օրը լարված կլինի, սակայն օրվա վերջում հաճելի տպավորություններ կստանաք:
Ջրհոս: Այսօր բավականին խառը օր կունենաք: Օրվա ընթացքում ոչնչից գլուխ չեք հանի և դա, իհարկե, կվշտացնի ձեզ: Փորձեք ավելի համբերատար լինել, քանի որ շուտով մեծ ձեռքբերումներ կունենաք:
Ձկներ։ Այսօր չեք կարողանա գլուխ հանել առօրյա գործերից: Դրանք չափազանց բարդ կլինեն ձեզ համար, քանի որ շատ հոգնած կլինեք: Երեկոյան մոռացեք բոլոր խնդիրների մասին ու ընտանիքի հետ լավ ժամանակ անցկացրեք: