Ընտրեք նկարը և փորձեք Ձեր բախտը։ Ինչպիսի՞ն կլինի հաջորդ շաբաթը Ձեզ համար
ՖՈՏՈՄեր ենթագիտակցությունը կարող է կանխատեսել, թե ինչպիսին կլինի մեր կարճաժամկետ և երկարաժամկետ ապագան։ Հենց ենթագիտակցության խորքերին են դիմում գուշակները, էքստրասենսները և երազահանները։
Այսօր Ձեզ ենք առաջարկում անցնել փոքրիկ մի թեստ, որը կորոշի, թե ինչպիսին կլինի Ձեր հաջորդ շաբաթը։ Դրա համար ուղղակի ընտրեք նկարներից մեկը, որն ավելի շատ է ձեզ դուր գալիս։
Եթե ընտրել եք համար 1-ը
Ձեզ սպասվում են լարված հարաբերություններ ղեկավարության հետ։ Ձեր համբերությունը նման կլինի ձգված լարի, որը պատրաստ է կտրվել յուրաքանչյուր պահի։ Ղեկավարությունը կարծես հատուկ կփորձի ձեր ամրությունը։ Եթե դուք կարողանաք անցնել այդ շաբաթն առանց որևէ կոնֆլիկտի՝ Ձեզ հաջողություններ են սպասվում։
Եթե ընտրել եք համար 2-ը
Ամեն ինչ հանգիստ կլինի։ Ոչինչ չի ստիպի Ձեզ դուրս գալ Ձեր հարմարավետության տիրույթից։ Հանգստանալու, ուժերով հավաքվելու և մոտ ապագայի համար պլաններ գծելու համար հրաշալի ժամանակ է։
Եթե ընտրել եք 3-ը
Շաբաթը նման կլինի Ամերիկյան սահուղիների՝ բարձրունքներ և անկումներ, ուրախություններ և հիասթափությունները կհաջորդեն մեկմեկու՝ օրվա մեջ մի քանի անգամ։ Զգույշ եղեք, վտանգ կա, որ դուք կանկեղծանաք ոչ ճիշտ մարդկանց առաջ։ Հատկապես զգույշ եղեք աշխատանքային գործընկերների հետ՝ այժմ ժամանակը չէ նրանց հետ մտերիմ հարաբերություններ ստեղծելու։
Եթե ընտրել եք 4-ը
Վերջին ժամանակներս Ձեր կյանքում դժվար ժամանակաշրջան էր, բայց այս շաբաթ իրավիճակը զգալիորեն կբարելավվի։ Մի փոքր ջանք թափեք և ձեր հորիզոնը կմաքրվի և դուք կրկին խաղաղության մեջ կկարողանաք լինել ինքներդ ձեզ հետ։
շարունակությունը՝ այստեղ