ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցուլերին լարված օր է սպասվում․ Հոկտեմբերի 10-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ: Վերջին շրջանում շատ եք աշխատել, իսկ դա նշանակում է, որ այժմ հանգստի կարիք ունեք։ Փորձեք օրն անցկացնել տանը, զբաղվեք այն գործերով, որոնք օգնում են ձեզ լիցքաթափվել։ Օրվա ընթացքում մի լարվեք։

Ցուլ: Այսօր հետաքրքիր, բայց լարված օր կլինի։ Օրվա ընթացքում հետաքրքիր իրադարձություններ կպատահեն, սակայն ոչ բոլորը դրական կլինեն։ Փորձեք չգցել տրամադրությունը, քանի որ երեկոյան անակնկալ է սպասվում։

Երկվորյակ: Այսօր ինքնաարտահայտվելու և նոր հորիզոններ բացահայտելու օր է։ Օրվա ընթացքում նոր մտքեր կունենաք, որոնք անպայման պետք է բարձրաձայնել։ Հնարավոր է, որ դրանք հաջողություն բերեն ձեզ, այնպես որ, այսօր ամաչկոտություն անելու օր չէ։   

Խեցգետին: Օրը հագեցած ու հետաքրքիր կլինի։ Օրվա ընթացքում ընկերների հետ հաճելի հանդիպումներ կունենաք և կկարողանաք լավ ժամանակ անցկացնել։ Օրվա վերջում տրամադրության անկում կլինի, սակայն ընտանիքի անդամները կկարողանան այն կրկին բարձրացնել։

Կույս: Այսօր խառնաշփոթում կհայտնվեք, քանի որ չեք գիտակցի ձեր գլխավոր նպատակները։ Փորձեք կողմնորոշվել ու հասկանալ, թե իրականում ինչ է ձեզ անհրաժեշտ։ Միայն այդ դեպքում կկարողանաք ինչ-որ ձեռքբերում ունենալ։

Կշեռք: Օրվա ընթացքում հաջողություն կունենաք, սակայն այն չի ուրախացնի ձեզ։ Հնարավոր է, որ այդ հաջողությունը հարազատ մեկի պարտության արդյունքն է։ Սակայն պետք չէ նեղսրտել, կիսեք ձեր ձեռքբերումը նրա հետ և այլևս մեղքի զգացողություն չեք ունենա։   

Կարիճ: Այսօր ընկերների հետ շփումը կօգնի ավելի ինքնավստահ լինել։ Օրվա ընթացքում փոքրիկ դժվարություններ կունենաք, որոնք հաղթահարելու հարցում կօգնեն ընկերները։ Այսօր կհասկանաք, որ ձեր կողքին ճիշտ մարդիկ են։   

Աղեղնավոր: Այսօր լարված հարաբերություններ կունենաք անձնական կյանքում։ Խնդիրները լուծելն այնքան էլ հեշտ չի լինի, այդ պատճառով ավելի լավ է ամեն բան ինքնահոսի թողնել։ Թույլ տվեք, որ ժամանակը հաշտեցնի ձեզ։

Այծեղջյուր: Այսօր պետք է ժամանակ տրամադրեք նաև հարազատներին ու սիրելիներին։ Հնարավոր է, որ վերջին շրջանում շատ զբաղված եք եղել ու ժամանակ չեք ունեցել սիրելիների հետ լինելու համար։ Այսօր փորձեք ուղղել ձեր սխալը։

Ջրհոս: Այսօր զվարճանալու համար ժամանակ չեք ունենա։ Օրվա ընթացքում պետք է շատ աշխատեք ու ջանք գործադրեք, քանի որ մոտ ապագայում հաջողություններ եք ունենալու։ Այժմ պետք է անեք ամեն հնարավորը, որպեսզի պատրաստ լինեք դրան։

Ձկներ։  Այսօր հանգիստ, բայց, միևնույն ժամանակ, նաև տարօրինակ օր կունենաք։ Օրվա ընթացքում որոշ իրադարձություններ կկատարվեն, որոնք անտարբեր չեն թողնի ձեզ։ Փորձեք ավելի հանդուրժող լինել, քանի որ այսօր պետք է խուսափեք ցանկացած տեսակի վեճերից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular