Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել. նախնական վարկածով, նա ցած է նետվել կամրջից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանում հոկտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17։00-ին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ 30-ամյա Գարիկ Մ.-մ է, ով, նախնական վարկածով, ինքնասպանություն գործելու եղանակով իրեն ցած է նետել Դավիթաշենի կամրջից։