Քիմ Քարդաշյանը պատմել է իր դիսմորֆիայի մասին
ՖՈՏՈ36-ամյա Քիմ Քարդաշյանը պատմել է իր դիսմորֆիայի մասին, ինչին դրդել են իր կազմվածքի մասին ԶԼՄ-ների, բլոգերների ու երկրպագուների ծավալած խոսակցությունները։
Քարդաշյանն ամռանը հանգստացել է Մեքսիկայում, ուր նրան լուսանկարել են լողազգեստով։ Արդյունքում Քարդաշյանին չէր հաջողվել երկրպագուների աչքերից թաքցնել ցելյուլիտը։
VH1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Քարդաշյանը խոստովանել է, որ վիթխարի ճնշում է զգացել բարձրացված աղմուկից։ «Այնպիսի զգացողություն էր, որ մարդիկ նստած են խոշորացույցով և փնտրում են իմ թերությունները։
Որևէ մեկը չի մտահոգվում իմ առողջական խնդիրների մասին, որ ես չեմ կարող վերադառնալ մարզումներին վիրահատության ենթարկվելու պատճառով։ Այդ պահից սկսած՝ ես սկսեցի նկատել դիսմորֆիայի առաջին նախանշանները», – պատմել է Քարդաշյանը։
Ընդգծվում է, որ դիսմորֆիայի ժամանակ մարդը սկսում է ավելի մեծ ուշադրություն հատկացնել իր թերություններին և սովորաբար որպես դժգոհության օբյեկտ ընտրում է իր մարմնի որևէ մասը։ Դիսմորֆիայից տառապում է Երկրի բնակչության 2.5 տոկոսը։