ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բովանդակալից ու տաք զգացմունքների մենահամերգ

ՄՇԱԿՈՒՅԹ

Ամերիկաբնակ երգահան- երգիչ Զարեհ Թևանի մենահամերգը Երևանում դարձավ հուշ և նմանվեց " Իմ հուշերի քաղաք " անվանումի սրտակից մասնիկին : Խոսք ու բառով հարուստ համերգային ծրագիր էր աշնանային երեկոյի մեջ , իսկ դահլիճում ընկերներ , ովքեր հատուկ արտիստի ելույթը դիտելու համար ժամանել էին Մոսկվայից , Փարիզից , ԱՄՆ- ից:

Մի տեսակ տաքություն կար , որը ոչ մի բառով չես նկարագրի : Երաժիշտները երկու շաբաթում հասցրել էին յուրացնել երկու ժամանոց երգացանկ ու մեղեդիով օրորում էին հոգիդ : Զարեհի կատարումները ներկաներին տեղափոխում էին ապրած օրերի վերհուշ: Նրա հեղինակային երեկոն բոլորինն էր , ովհետև ամեն մեկը գտել էր իրենը:

Ի դեպ հնչեցին զուգերգեր Դավիթ Ամալյանի , Կամո Ավագյանի , Եվա Եգանյանի, Լենա Ղազարյանի , Անչոկի հետ , իսկ երեկոն անզուգական հմայքով վարեց հմայիչ Լուիզա Ղամբարյանը : Կյանքի բազում խաչմերուկներով անցած երգիչը չմոռացավ ոչ ոքի , ովքեր աշխատել էին իր հետ , իսկ ասմունքողներին նվիրեց գովեստի խոսքեր , քանզի նրանց շուրթերից հնչել էին Ձարեհ Թևանի քերթվածները : Սահուն կերպով ավարտին հասած համերգից հետո երգիչն ու Անժելա Ստեփանյանը պարգևատրվեցին կոչումներով , և երկու օր անց ուղևորվեցին զինվորական զորամաս , դեռ Լոս Անջելոսում պահած ուխտը կատարելու համար : Հավելենք , որ համերգային ծրագիրն իրականացնելու համար Ձարեհ Թևանին աջակցել էր մշակույթի գործիչ , պրոդյուսեր , Մոսկվայի " Զվարթնոց" հայկական մշակութային հիմնադրամի նախագահ Անժելա Ստեփանյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular