ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 14 ռազմանավ է կորել. The Times

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ռազմածովային նավատորմի 14 նավ կապի դուրս չի եկել հրամանատարության հետ հուլիսի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո: Այդ մասին գրել է The Times թերթի կայքը:

Հեղաշրջման փորձի սկզբում այդ բոլոր նավերը եղել են ծովում, չի բացառվում, որ դրանց հրամանատարները մասնակցել են դավադրությանը, գրում է լրատվամիջոցը: Նավերի տեսակը և դրանց սպառազինությունը չի հստակեցվում:

Թերթի աղբյուրները նաև հայտնել են, որ մինչ այժմ հայտնի չէ ռազմածովային ուժերի հրամանատարի ճակատագիրը: Նրա հետ նույնպես հնարավոր չէ կապ հաստատել: Բացի այդ, պարզ չէ, թե արդյոք նա ապստամբների մոտ պատանդ է, թե նրանց կողմից էր հանդես գալիս:

Թուրքիայի ռազմածովային ուժերի կազմում կա 19 ֆրեգատ, 8 կորվետ, 13 սուզանավ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular