ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ պաղպաղակ եք սիրում. պատասխանը կվկայի բնավորության առաձնահատկությունների մասին

ՖՈՏՈ

Powerofpositivity.com-ը գրում է, որ քչերն են մտածել այն մասին, որ պաղպաղակի ընտրությունը վկայում է անձին բնորոշ առանձնահատկությունների մասին։ Այս եզրահանգմանն է եկել հետազոտող Ալան Հարիշը, ով հոտի ու համի մշակմամբ և հետազոտմամբ ֆոնդի հիմնադիրն է։ Նա պնդում է, որ պաղպաղակի սիրելի համը որոշվում է մանուկ հասակում և, որպես կանոն, ամբողջ կյանքի ընթացքում անփոփոխ է մնում։

Վանիլ։ Մարդկանց մեծ մասը կարծում է, թե վանիլային պաղպաղակը պարզ է, ձանձրալի, բայց վանիլի սիրահարներն իրականում իդեալիստներ են, իմպուլսիվ, ավելի շատ հիմնվում են ինտուիցիայի, և ոչ թե՝ տրամաբանության վրա։ Սիրում են ռիսկի դիմել։

Ելակ։ Համբերատար են, նվիրված, ինտրավերտ։ Տրամաբանող են, մտածկոտ։

Շոկոլադ։ Դրամատիկ են, գրավիչ, հրապուրիչ ու վստահող։

Անանուխով շոկոլադ։ Ամենայն հավանականությամբ, ամբիցիոզ են, վստահ, ոչ լիովին բավարարված։

Ծիածան։ Կարող է թվալ, թե այս պաղպաղակը նախընտրող մարդիկ լավատես են, վառ, ուրախ, բայց ըստ հետազոտության արդյունքների՝ նրանք շատ ավելի հոռետես են։

Սուրճի համով պաղպաղակ։ Ուշադիր են մանրուքների նկատմամբ, ազնիվ, իդեալիստ։ Դրամատիկ են, լի կյանքով։ Չեն անհանգստանում ապագայի համար, ապրում են այս պահով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular