ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի ամերիկահայ կոմպոզիտոր Արամ Մանդոսյանը նշում է ամուսնության յոթնամյա հոբելյանը

ՖՈՏՈ

Past.am-ը գրում է.

Արամ Մանդոսյանը ամերիկահայ կոմպոզիտոր է, ով ծնվել ու մեծացել է Կալիֆորնիա նահանգում։ Ստեղծագործել սկսել է ութ տարեկանից։Բարձրագույն երաժշտական կրթություն ստանալուց հետո, Արամը սկսել է երաժշտություն գրել Հոլիվուդյան ֆիլմերի, շոուների, նախագծերի համար։

Հարյուրից ավելի ստեղծագործությունների շարքում են «Մթնշաղ (Twilight: Breaking Down Part 1)», «Կենդանի մնացածը ( Survivor)», «Ջունգլիների գիրքը (The Jungle Book)», «Հանցագործություն 360 (Crime 360)» և մի շարք այլ ֆիլմերի ու շոուների, որոնք ցուցադրվում են ԱՄՆ–ի լավագույն հեռուստաալիքներով, ինչպիսիք են A&E, SyFy, FOX, Bravo, E! NBC, Discovery, Animal Planet ... ։

Նա բազում ձայնասկավառակներ է թողարկել։ Ռեժիսոր Մայքլ Թեֆորդի « Maro» ֆիլմի համար գրված սաունթրեքի համար «Park City» կինոյի և երաժշտության փառատոնի ժամանակ ստացել է «Artistic Excellence » արծաթե մեդալ–մրցանակը։

Կինը գեղեցկուհի Լուսինեն, ով մասնագիտությամբ հոգեբան է մշիտ օգնում և ոգևորում է ամուսնուն ամեն հարցում ։ Ներկայումս նա իր մասնագիտական օգնություն է ցուցաբերում Լաս–Վեգասի ողբերգությունից փրկված բազում մարդկանց։
 
Ունեն երկու հրաշք դուստրեր Մարիսսան ու Քատրինան։ Երկամյա Մարիսսան զարմացնում է իր անգլերենի և հայերենի իմացությամբ և արդեն հաճախում է նախադպրոց։ Նա արժանի զավակն է իր տաղանդավոր ծնողների։ Փոքրիկ Քատերինան ետ չի մնում իր քույրիկից։ Անչափ համեստ, բարի, ժամանակակից բայց միևնույն ժամանակ հայկական ավանդույթները գնահատող և պահպանող հայ ընտանիք ։
 
 
 
Նրանց իրենց աջակցությունն են բերում իրենց շատ սիրելի ծնողները, ովքեր միշտ պատրաստ են օգնելու և սատարելու այս նորաստեղծ գեղեցիկ ընտանիքին ։
 
Նրանք այս տարի Հոկտեմբերի 17 – ին նշում են իրենց ամուսնության 7 –րդ  հոբելյանական տարեդարձը։
 
Past.am -ը շնորհավորում է հայազգի ամերիկաբնակ արվեստագետին մաղթելով ընտանեկան երջանկություն: 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular