Ակնհայտ է, որ միայն ինձ համար չէ տհաճ ջեռոցի պարբերաբար մաքրությունը, երբ հետքերը մեծ մասամբ մնում են և արդյունքն այնքան էլ գոհացնող չի լինում: Մի խոսքով յուրաքանչյուր տնային տնտեսուհի հաստատ կհասկանա ինձ. որքան ժամանակ և նյարդեր ենք կորցնում այն մաքրելու համար:
Ջեյքոբ Նյուզներ գիտական կենտրոնի մասնագետները, հավանաբար, նույնպես կարեկցելով իերնց կանանց՝ մտածել են այս պարզ, բայց շատ արդյունավետ մեթոդը, թե ինչպես մաքրել չափից շատ կեղտոտված ջեռոցը: Ընդ որում այն հնարավոր է անել առանց մեծ ջանքեր գործադրելու:
Ահա ներկայացնում ենք ձեզ այդ արդյունավետ մեթոդը.
- Կերակրի սոդա – 4-5 ճ/գ
- Քացախ – 100 մլ
- Ջուր
- Հեղուկացիր
- Խորը ափսե
- Ձեռնոցներ
Հարմար կլինի սկսել մաքրությունը գիշերը, որպեսզի ջեռոցն օգտագործելու կարիք չզգացվի:
- Հանել ջեռոցի միջից տապակները
- Սոդան ափսեի մեջ խառնել այքան քանակության ջրի հետ, որ ստացվի մածուկանման զանգված:
- Փափուկ լաթի կտորի օգնությամբ մածուկը քսել ներսից ջեռոցի պատերին: սոդան անմիջապես կդառնա շաքանակագույն:
- Ահա այս տեսքով թողեք ջեռոցի բերանը բաց վիճակում՝ նվազագույնը 12-14 ժամ:
- Առավոտյան խոնավ լաթի կտորով, մաքրեք ջեռոցը սոդայից(կտորը անընդհատ ցայեք մաքուր ջրով): Անպայման օգտագործեք ձեռնոցներ: Եթե որոշ տեղեր մնացել են հետքեր, մի անհանգստացեք: Հարկավոր է քացախով լցված հեղուկացիրով ցողել ջեռոցի պատերը:
- Շուտով ջեռոցը կփրփրակալի. Սոդան և քացախը կսկսեն փոխազդել քայքայելով հետքերը:
- Ձեզ կմնա միայն մաքրել մնացորդները և ջեռոցի ապակին:
- Որպեսզի լիովին այն չորանա, միացրեք նվազագույն ջերմությամբ՝ ջեռոցի բերանը բաց թողած:.
Վերջ: Ջեռոցը կարծես լրիվ նոր լինի: Շնորահակալություն բարի մարդիկ՝ այս մեթոդը հնարելու համար: Ես արդեն կիսվել եմ իմ բոլոր մտերիմների հետ, դուք նույնպես կիսվեք: