ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս լուսանկարը կօգնի ձեզ պարզել՝ արդյոք դուք կրծքագեղձի քաղցկեղ ունե՞ք, թե՞ ոչ

ՖՈՏՈ

Կրծքագեղձի ուռուցքից հետ կենդանի մնալով Էրին Սմիթ Չիեզեն կիսվեց մի շատ հետաքրքիր պատմությամբ, թե ինչպես է այս լուսանկարը փրկել նրա կյանքը: Նա գրում է.

«2015 թվականի դեկտեմբերիին, երբ ես տեսա այս  լուսանկարը, հասկացա, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեմ: Ես փորձում էի զգալ ուռուցքը, բայց չէի կարողանում:  Բայց ես ամեն դեպքում  դիմեցի բժշկի և 5 օրից ինձ մոտ ախտորոշեցին 4-րդ ստադիայում գտնվող կրծքագեղձի ուռուցք Ես գիտեի՝ ինչ է նշանակում կրծքագեղձի քաղցկեղը 4-րդ փուլում: Ես հայտնաբերեցի այն, ընդամենը մի լուսանկարի միջոցով, որն ինձ հուշեց, որ ես նման հիվանդություն ունեմ:

Լավություն արեք ձեզ, դադարեք խաղալ կյանքի հետ և սկսեք ձեզ օգնել: Ուսումնասիրեք կրծքագեղձի քաղցկեղըև դրա մասին իրական պատկերացում  կազմեք» :

Ահա և լուսանկարը, որն օգնեց Էրինին բացահայտել կրծքագեղձի քաղցկեղը:

Պատկերը պարունակում է  մի դյուժին կիտրոններ՝ կարտոնից արկղում, որը հանդիսանում է  «Ճանաչիր քո կիտրոնները» ընկերության մի մասը, կազմակերպված Համաշխարհային կրծքի քաղցկեղի կազմակերպության կողմից (Worldwide Breast Cancer). Գրաֆիկը ցույց է տալիս տասներկու տարբեր ախտանիշներ, որոնք կանայք պետք է իմանան, որպեսզի կրծքագեղձի քաղցկեղը ախտորոշվի:

Կանայք՛, զգոն եղեք, ստուգեք ինքներդ ձեր մարմինը այս ախտանշանների առկայությունը զգալու համար:   Ամենահարմար ժամանակը, որպեսզի ստուգեք՝ արդյոք դուք կրծքագեղձի խնդիրներ ունեք, թե ոչ, դա կրիտիկական օրերի ավարտից մի քանի օր հետո է:  Կրծքագեղձի ուռուցքը տարբերվում է սովորական գեղձերից: Դա հաճախ կոշտ և անշարժ է և կարող է ունենալ ցանկացած ձև կամ չափ:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular