Լցրեք կաթը փաթեթի մեջ․․․ 2 րոպե հետո դուք կստանաք բոլոր ժամանակների ամենահամեղ անուշեղենը
ՖՈՏՈԱրագ պաղպաղակ
Ամռանը պաղպաղակը ուտելը դա այն է, ինչ հարկավոր է։ Շատ դժվար է հակառակվել ինչ-որ մի սառը բան ուտելու ցանկությանը։ Կարելի է իհարկե գնել պաղպաղակ տարվա ցանկացած եղանակին, սակայն ավելի խելամիտ է դա պատրաստել ինքուրույն։ Ի դեպ, կա մի խորամանկ միջոց, որը կօգնի ձեզ սառեցնել այն շատ արագ։
Ձեզ հարկավոր են անհրաժեշտ բաղադրիչները և ընդամենը 120 վայրկյան այս ամառային հրաշալի ուտեստը պատրաստելու համար։ Անպայման պատրաստեք։
Բաղադրիչները
- Խտացրած կաթ 200 մլ․,
- Կաթ 200 մլ․,
- 1,5 Սառույց
- Աղ 150 գ․։
Պատրաստումը
Ձեզ հարկավոր է 2 թափանցիկ փաթեթներ տարբեր Zip փականներով։
Մի փոքր լցրեք խտացրած կաթ։
Այնուհետև ավելացրեք կաթ և փակեք փաթեթը։ Մեծ չափերով փաթեթի մեջ լցրեք սառույց և աղ։
Աղի ազդեցության տակ սառույցը հալvում է, սակայն այդ ժամանակ նրա ջերմաստիճանը նվազում է։ Տեղի է ունենում ջերմաստիճանի կտրուկ անկում։
Դրեք փոքրիկ փաթեթը մեծի մեջ և լավ թափահարեք՝ մոտավորապես 2 րոպե։ Ավելի լավ է այս ամենը անեք ձեռնոցներով, որպեսզի ձեռքերը չսառեն։
Հանեք փոքր փաթեթը մեծի մեջից և մատուցեք անուշեղենը գեղեցիկ տեսքով։
Վերջ պաղպաղակը պատրաստ է։ Դուք կարող եք այս ամառային ուտեստը վայելել ոչ միայն ամռանը այլ նաև այն ժամանակ, երբ իրոք ցանկություն ունեք սառը պաղպաղակի։ Չէ՞, որ շատերը անգամ ձմռանը ցանկություն ունեն պաղպաղակ ուտելու։
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը