ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է կատարվել Սարի թաղում. տեսանյութ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Երեկ տեղեկացրել էինք, որ Երեւանի Սարի թաղում իրավիճակը խիստ լարվել էր՝ կապված ՊՊԾ գնդի տարածքի տեղի ունեցող իրադարձությունների հետ: Թաղամասի մի խումբ քաղաքացիներ փորձել էին գնալ Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, որպեսզի միանան «Սասնա Ծռեր» խմբավորմանը, սակայն ոստիկանները փորձել են կանխել, որի հետեւանքով բախում էր տեղի ունեցել:

«Lragir.am» կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը մեզ պատմել էր. «Ոստիկանները սկսեցին հայհոյել եւ կրակել օդ, իսկ քաղաքացիները, որպես պաշտպանություն, քարեր էին նետում ոստիկանական մեքենաների ուղղությամբ: Ոստիկանները Սարի թողում բարիկադներ էին սարքել եւ քաղաքացիներից մի քանիսին ծեծում էին: Ոստիկանները նույնպես վնասվածքներ ունեն, որովհետեւ այդ քարերից իրենց էլ էր կպնում: Իմ գործընկերոջ տեսախցիկն են խլել եւ ջնջել տեսանակարահանած նյութը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular