ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկար սպասված «Հետհաշվարկ» հոգեբանական դրաման` այսօր Արմենիա Պրեմիումի եթերում

ՖՈՏՈ

Այսօր «Արմենիա Պրեմիումի» աշնանային եթերաշրջանում մեկնարկում է  «Հետհաշվարկ» քսանչորս մասից բաղկացած հոգեբանական դրաման: Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, իսկ սցենարիստը` Անահիտ Մխիթարյանը, դերասանական կազմում են Խորեն Լևոնյանը, Անի Երանյանը, Սոս Ջանիբեկյանը, Գուժ Մանուկյանը, Քրիստինա Կույումչյանը և այլ հայտնի դերասաններ:

BlogNews.am-ի հետ զրույցում Ելենա Արշակյանը նշել էր, որ ֆիլմը ներելու և ներել կարողանալու մասին է. «Ֆիլմի սյուժետային գիծը շատ արագ է զարգանում, շատ զուգահեռներ կան բարու և չարի միջև, սակայն սցենարիստ Անահիտ Միխիթարյանը կարողացել է այդ ամենը գրագետ և ճիշտ ներկայացնել»:

«Հետհաշվարկ» ֆիլմում հեռուստադիտողն առաջին անգամ կտեսնի Խորեն Լևոնյանին, Սոս Ջանիբեկյանին, Անի Երանյանին եռյակի համատեղ խաղը. դերասաններն առաջին անգամ են միասին ներկայանում: Ի դեպ, ֆիլմի մի քանի հատված նկարահանվել է նաև Մոսկվայում:

Այսօր՝ ժամը 21:00-ին, «Արմենիա Պրեմիումի» հեռուստադիտողը կարող է դիտել ֆիլմի առաջին սերիան:

Շարունակությունը՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular