Իսպանիան արձակել է Կատալոնիայի կառավարությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսպանիայի կառավարությունը որոշել է գործարկել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնակառավարումը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի խոսքով՝ Մադրիդն իշխանությունից հեռացնում է ինքնավարության ամբողջ կառավարությունը:
Նշվում է, որ Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:
Ռախոյի խոսքով՝ ինքնավարությունը չի սահմանափակվում, ընդամենը արձակվում է կառավարությունը, որը դուրս է եկել օրենքի սահմաններից:
Նա հավելել է, որ Իսպանիայի կառավարությունը 155-րդ հոդվածը գործարկելու ցանկություն ու մտադրություն չի ունեցել, սակայն ստիպված է եղել անել դա:
Ինչպես հայտնել է Tert.am-ը, հոկտեմբերի 11-ին Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը, նրա տեղակալն ու խորհրդարանի խոսնակը ստորագրել ենանկախության հռչակագիրը: Խորհրդարանում հանրաքվեի արդյունքները ներկայացնելով Պուչդեմոնն ասել էր, որ հոկտեմբերի 1-ի քվեարկության արդյունքները իրավունք են տալիս անկախ պետության ստեղծման մասին հայտատարել: