Համեղ բաղադրատոմս. Արևելյան կոտլետներ
ՖՈՏՈIngredients
- միս տավարի (աղացած) - 900 գր
- լոլիկ չերրի - 5 հատ
- սոխ կանաչ - մի քանի ճյուղ
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 1 պճեղ
- հաց սպիտակ - 2 կտոր
- աղ - ըստ ճաշակի
- սպիտակաձավար - 2 ճ/գդ
- թեյ սև - 2 հատ
- ջուր - 250 մլ
- մաղադանոս - մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակ
- Աղացած միսը կարող ենք վերցնել նաև հավի և խոզի:
Մսի մեջ լցնում ենք ճզմած սխտորը, կեղևազրկած և մանրացրած լոլիկները, աղն ու պղպեղը:
250 մլ ջրում եռացնում ենք թեյը և լցնում հացի կտորների վրա: - Մսի վրա լցնում ենք քերիչով անցկացրած սոխը և ավելացնում սպիտակաձավարը: Կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրատում ենք, ավելացնում հացն ու թեյը և լցնում խճողակի մեջ:
- Ձևավորում ենք կոտլետներ և տապակում ոչ մեծ քանակությամբ բուսայուղի մեջ:
- Ահա և վերջ:
Նման արևելյան կոտլետներ Դուք դեռ չեք փորձել: