Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանում ադրբեջանցին Բաշկիրիայի երկու քաղաքացիների հետ միասին մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ: Այս մասին հայտնում ադրբեջանական minval.az-ը: ՌԴ գլխավոր դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացության համաձայն` 2014-ին Ադրբեջանցին Բաշկիրիայի երկու քաղաքացիների պատվիրել է 1800 դոլարի դիմաց սպանել իր հայրենակցին: Բաշկիրիայի երկու քաղաքացիները, նախապես գումար կորզելով տուժողից, իրականացրել են սպանությունը: Ներկայումս ադրբեջանցին և սպանությունն իրականացրած Բաշկիրիայի քաղաքացիները մեղադրվում են սպանության կազմակերպման, իրականացման, զենքի ապօրինի ձեռքբերման և տուժածից գումար կորզելու հատկանիշներով: