ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սև գույն. Կարելի է՞ կրել սև գույնի հագուստ, թե՞ ոչ

ՖՈՏՈ

Ցանկացած մարդ հագուստի գույն ընտրելիս առաջնորդվում է ոչ միայն առողջ դատողությամբ և անձնական նախընտրություններով: Գույնն արտացոլում է մեր հոգին, տրամադրությունը և նպատակները: Գույնն ազդում է նույնիսկ հաջողության վրա:

Արևելյան փիլիսոփայությունը շատ մեծ տեղ է հատկացնում գույներին՝ նրանց էներգետիկային և նշանակությանը: Տանը սև գույնը կարող է վատ անդրադառնալ լավ տրամադրության և հաջողության վրա, սակայն սև գույնի հագուստը կայունության նշան է: Այն խորհրդանշում է ջրային տարերքը՝ նրա խորությունն ու անվերջանալիությունը:
Եթե դուք կարևոր հանդիպում ունեք կամ պետք է կատարեք շատ կարևոր հանձնարարություն, ապա սև գույնի հագուստ կրեք:
Արևելյան իմաստունները միշտ նշում են, որ սևը լավ է ոչ մեծ քանակությամբ: Կարևոր իրադարձությունից առաջ նախընտրությունը տվեք սև տաբատին կամ կիսաշրջազգեստին և սև աքսեսուարներին:

Սև գույնը ուժեղացնում է այլ գույների ազդեցությունը, ուստի ցանկալի չէ այն դարձնել ձեր հիմնական գույնը: Պետք է խուսափել նաև երեխաներին չափից շատ սև հագցնելուց:
Հոգեբաններն ասում են, որ սև գույնն ընտրում են այն մարդիկ, ովքեր ցանկանում են խորհրդավոր տպավորություն թողնել: Հետաքրքիրն այն է, որ դա իրոք աշխատում է:
Սև հագուստը էներգետիկ առումով չափազանց ձգող է շրջապատի համար: Եթե ցանկանում եք, որ ձեզ վրա ուշադրություն դարձնեն, սակայն չեք ուզում վուլգար տեսք ունենալ, սև հագնվեք: Դա հիանալի աշխատում է և՛ առաջին ժամադրության, և՛ կարևոր հանդիպման ժամանակ:

Սակայն եթե ձեր զգեստապահարանում գերակշռում է սևը, ապա դա կարող է դեպրեսիվ մտքեր առաջացնել: Լավագույն տարբերակը գույները զուգորդելն է, օրինակ՝ սևը սպիտակի, կարմիրի կամ կապույտի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular