Մայրը 3-ամսեկան փոքրիկին և նրա 5-ամյա եղբորը խեղդել է՝ վախենալով, որ իրեն կարտաքսեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբերիացի Կուլա Պելիման մեղադրվում է առաջին աստիճանի սպանության մեջ այն բանից հետո, երբ նրա 3-ամսեկան որդին և 5 տարեկան խորթ տղան մահացած են հայտնաբերվել: Ողբերգությունից ոչ շատ առաջ 30-ամյա կինը ոստիկանություն է զանգահարել՝ վախենալով, որ իրեն կարող են արտաքսել, հայտնում է The Sun-ը:
Ավելի ուշ անհանգստացած մայրը, ով օրինական կերպով ԱՄՆ-ում է ապրել 1997 թվականից, երկրորդ անգամ է զանգահարել ոստիկանություն: Նա հայտնել է, որ խեղդել է երկու տղաներին: Կուլան անհանգստացել է, թե իր հետ ինչ կարող է պատահել, քանի որ իր ընկերը (և երկու տղաների հայրը) հոկտեմբերի 6-ին ձերբակալվել էր ներգաղթի հետ կապված որոշ հարցերով:
Ոստիկանների խոսքով՝ կինը երեխաների սպանության մասին հայտնել է բացարձակ հանգիստ տոնով՝ հատատելով իր մեղքը տեղի ունեցածի մեջ: Նրա բնակարանից գազի ուժեղ հոտ է եկել, բայց չի հաջողվել պարզել՝ արդյոք գազի վառարանը դիտավորյալ է միացված եղել: