ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գարիկ Պապոյանի և Արամ MP3–ի նախագիծը չի չեղարկվել. «Լավ երեկոն» շուտով եթերում կլինի

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում կլինի նոր հաղորդում` «Լավ երեկոն», որը վարում են Արամ MP3–ն ու Գարիկ Պապոյանը։

 

Հանրային նոր եթերաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 18–ին, հեռուստադիտողերը եթերացանկում տեսնում են «Լավ երեկոյի» անունը, սակայն այդ ժամին հեռարձակվում են այլ ծրագրեր։ Tert.am Life–ը Հանրային հեռուստաընկերությունից հետաքրքրվել է, թե ինչու է ուշանում նախագիծը, արդյոք այն չի լինելու եթերում։

 

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ ասացին, որ «Լավ երեկոն» չի չեղարկվել, այն եթերում կլինի այս ուրբաթ օրվանից։

 

«Շարունակելով Հանրայինի նոր եթերաշրջանում մեր հեռուստադիտողներին նոր հաղորդումներ ներկայացնել՝ «Լավ երեկո»-ից բացի շուտով եթերում կլինի նաև Աննա Ավանեսյանի նոր հաղորդումը,  ինչպես նաև նոր սերիալ»,– հայտնում են Առաջին ալիքից։

 

Նշենք, որ հումորիստ–ընկերները «Լավ երեկոյի» շրջանակում կհյուրընկալեն հայաստանյան և համաշխարհային ճանաչում ունեցող անձանց, կքննարկեն շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր ու կարևոր իրադարձությունները:

 

 

Публикация от Garik Papoyan (@garikpapoyan)

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular