Հոկտեմբերի 26-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ
Ուշադրություն դարձրեք առողջությանը: Օրը հաջող է, չնայած որ հնարավոր են կոնֆլիկտային իրավիճակներ մտերիմների հետ հարաբերություններում:
Ցուլ
Համառություն դրսևորեք: Ծրագրերը, որոնք կազմել եք, կիրականանան միայն աշխատասիրության շնորհիվ:
Երկվորյակ
Այսօր օրը բացառապես անցկացրեք նրանց հետ, ովքեր ձեզ հարազատ են: Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք կհանգեցնեն սիրային կապի:
Խեցգետին
Շրջապատից շատ բան մի պահանջեք: Ոչ մեկի վրա հույս մի դրեք, եթե կիսատ հարցեր կան, լուծեք ինքներդ, զբաղվեք ձեր հարցերով:
Առյուծ
Մեծ գնումներ կատարելու հաջող շրջան է: Դրա փոխարեն խորւորդ չի տրվում գումարները վատնել փոքր բաների վրա: Դա ձեր օգտին չէ:
Կույս
Հոգևոր հանգստությունը և բարձր տրամադրությունը ձեր ուղեկիցը կլինեն ողջ օրվա ընթացքում: Ոչ ոք ու ոչ մի բան չի կարող ձեզ հունից հանել, հենց այդ հավասարակշռություն է ձեր զենքը:
Կշեռք
Շատ մի տանջեք ձեզ աշխատավայրում, խնայեք ուժերը, դրա փոխարեն զբաղվեք ֆիզիկական ակտիվության ՝ լողավազան այցելեք, զբաղվեք սպորտով:
Կարիճ
Կիսատ մնացած շատ հարցեր կան, որոնք պետք է անպայման ավարտին հասցնել: Միանգամից բազում խնդիրներ կկտուտակվեն, բայց մի հուսախաբվեք ու ամեն ինչ հերթով լուծեք:
Աղեղնավոր
Դուք կհայտնվեք իրադարձությունների կիզակետում թե աշխատավայրում, թե տանը, թե ընկերական շրջապատում: Փորձեք ձեր սիրելիներին ուշադրութոյւն դարձնել, ցույց տվեք, որ սիրում եք:
Այծեղջյուր
Մի շատ կարևոր հարց կստանա իր լուծումը հենց այսօր: Դրանից դուք բավարարված կզգաք, ինչը կլավացնի ձեր ինքնազգացողությունը և կբարձրացնի տրամադրությունը:
Ջրհոս
Փոքր գործերում հնարավոր են անհաջողությունները, դրա փոխարեն լուրջ գործերում հաջողությունը ձեր կողմից կլինի, միայն թե ճիշտ բաշխեք ժամանակը:
Ձկներ
Այսօր փորձեք ցանկացած հարցի մոտենալ դիվանագիտորեն, այլ ոչ թե կռվով: Միայն այդ դեպքում կհանսեք ցանկալի արդյունքի և չեք նյարդայնանա: