«Եթե յուրաքանչյուրը զգա իր մեղքը, ոչինչ չի մնա այնպես, ինչպես հիմա է». Հրանտ Թոխատյանը` «Մեա կուլպա 2»–ի մասին
ՖՈՏՈLife.Tert.am-ը գրում է.
«Սիրով ապագայից կամ Մեա կուլպա 2». 15 տարի անց ներկայացումը վերադարձել է` նոր խնդիրներով ու մեղքերով։ Այս տարիների ընթացքում եղել են նոր իրադարձություններ, որոնք տեղ են գտել ներկայացման մեջ։
Tert.am Life–ը ներկայացնում է Հրանտ Թոխատյանի, Սամսոն Ստեփանյանի, Լևոն Հարությունյանի, Արա Սարգսյանի, Իրինա Դանիելյանի, Արա Կարագյանի, Արա Սարգսյանի, Գևորգ Մինասյանի, Ջուլիետա Ստեփանյանի մասնակցությամբ ներկայացման մանրամասները, որի պրեմիերան կայացել էր փետրվարին, սակայն ստեղծագործական թիմը երեկ նախաձեռնեց լրագրողական դիտում, որի շրջանակում քննարկեցին ներկայացումն ու խոսեցին իրենց հուզող հարցերի մասին։
Ներկայացման լրագրողական դիտումը կազմակերպվեց հենց այս օրերին, երբ Թոխատյանին կրկին մեղադրում են «ծախված» լինելու մեջ։ Դերասանը հակադարձում է, որ որպես մտավորական` իր խոսքը շաբաթը մի քանի անգամ ասում է բեմից։
Ինչպես հուշում է վերնագիրը, ներկայացման գործողությունները ծավալվում են ապագայում, սակայն ենթատեքստում այսօրվա խնդիրներն ու հոգսերն են, այսօրվա մեղքերը։ Քաղաքացիական հասարակությունից մինչև իշխանություն յուրաքանչյուրն ունի իր մեղքը։
Իրական շեշտադրումներով ներկայացման կերպարներն ավելի քան իրական են, նրանց մեջ կարելի է տեսնել հասարակությանը քաջածանոթ դեմքերի, միաժամանակ, ստեղծագործական թիմը շեշտում է, որ կերպարները հավաքական են, ոչ թե կոնկրետ անձեր։ Իրական պատմության «անիրական» հերոսների մեջ կարելի է տեսնել հարևանին, կարելի է գտնել նաև քեզ. կգտնես քո՞, թե՞ ուրիշի մեղքը, յուրաքանչյուրն ինքն է որոշում իր համար։
Հարցին, թե ո՞րն է իր մեղքը, Հրանտ Թոխատյանը պատասխանեց. «Այն, ինչ այսօր կատարվում է ինձ հետ, իմ երկրում, դրանում իմ չափաբաժին մեղքը պետք է լինի, չի կարող չլինել։ Ուրեմն` ինչ–որ տեղ ինչ–որ բան այնպես չեմ արել։ Ինչ–որ տեղ սխալ եմ գործել։ Ներկայացման մեջ չկա` իշխանավորները վատն են, մյուսները` լավը ուղերձը։ Խոսքն այն մասին է, որ եթե յուրաքանչյուրը զգա իր մեղքը, ոչինչ չի մնա այնպես, ինչպես հիմա կա։ Ինձ բազմիցս ասել են`ծախված ես։ Ես չեմ կարողացել հասկանալ` որն է իմ ծախվածությունը։ Ինձ մեղադրում են, որ Ժողովրդական արտիստ եմ։ Ինձ տվեցին Վաստակավորի կոչում, չկարողացան բացատրել` ինչու, վերադարձրեցի։ Ես միակն եմ եղել հանրապետությունում, որ վերադարձրել եմ Վաստակավորի կոչումը։ Հետո տվեցին Ժողովրդական արտիստի կոչում, բացատրեցին ինչու` վերցրեցի։ Դրանից իմ կյանքում ոչինչ չփոխվեց, ես չսկսեցի ավելի լավ խաղալ»։
Շարունակությունը՝ այստեղ.