ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն կանխել է Ղազախստանից 17 տոննա ծխախոտային արտադրանքի մուտքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի տարածք առանց դրոշմապիտակավորման արգելվում է ծխախոտային արտադրանք ներմուծել` նույնիսկ ԵԱՏՄ երկրներից: Ինչպես հայտնել է Interfax-ը, ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Աստրախանի մարզում` Ղազախստանի հետ սահմանին, կասեցրել է 17 տոննա ծխախոտային խառնուրդի մուտքը Դաշնություն:

««Կարաուզեկ» անցակետում հայտնաբերվել է ծխախոտային խառնուրդի խոշոր խմբաքանակ, ենթադրաբար` նասվայ (ծամելու համար նախատեսված թութուն): Բեռը փորձել են Ռուսաստան մտցնել Ղազախստանի երկու քաղաքացիներ: Բեռի ընդհանուր քաշը կազմել է 17 տոննա»,- մասնավորապես` ասել է անվտանգության դաշնային ծառայության ներկայացուցիչը:

Հաղորդվում է, որ Volvo բեռնատարով տեղափոխվող բեռը փորձել են անցկացնել ծխախոտային մնացորդների տեսքով: Ռուսաստանի օրենսդրությունը խախտելու փաստով անցկացվում են ստուգումներ` ավելացրել է ԱԴԾ-ի ներկայացուցիչը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular