ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գյուղից եկած աղջիկը չի կարող խլել սիրածս տղային». Շուշան Երիցյան

ՎԻԴԵՈ

Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում հուլիսի 31–ին կհերառձակվի «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստանովելը, որի մասին Tert.am Life–ը պատմել էր։
Ֆիլմում խաղում են մի շարք դերասաններ` Քրիստինա Եղոյանը, Կարեն Ասլանյանը, Յուլյա Ֆինկը, Շուշան Երիցյանը, Գագիկ Մադոյանը, Լևս Դավթյանը, Տաթև Սարգսյանը, Նարեկ Հայկազյանն ու Ծովինար Մարտիրոսյանը և այլք։

Մեզ հետ զրուցում Շուշան Երիցյանը պատմեց իր կերպարի մասին։ Նա մարմնավորում է Իննային, որը բացասական կերպար է։ «Իննան հարուստ ընտանիքի աղջիկ է։ Նա սովոր է բարեկեցիկ և գլամուրային կյանքով ապրել։ Նա անում է այն, ինչ ուզում է. քմահաճ է ու եսասեր։ Նրա համար անհնարին ոչինչ չկա։
Սկզբում ամեն ինչ հարթ է ընթանում մինչև այն պահը, երբ անձնական կյանքում խնդիրներ են առաջանում։ Իննան պետք է նշանվեր գլխավոր հերոս Արմանի հետ, որը մարմնավորում է Կարեն Ասլանյանը։ Վերջինս հանդիպելով մի համեստ, զուսպ և բարի աղջկա սիրահարվում է ու երես թեքում Իննայից։

Բայց նրա էգոն չի հարմարվում այդ փաստին և ամեն ինչ անում է իրենց բաժանելու համար։ Նրա կարծիքով, գյուղից եկած աղջիկը չի կարող խլել իր սիրած տղային։ Զարգացումներն այնպես է ընթանում և Իննայի մոտ հոգեբանական ծանր վիճակ է սկսվում»,– ասաց Շուշանը։

Դերասանուհու խոսքով` շատ բարդ է խաղալ բացասական դեր։ «Այն ինձ համար լիովին նոր կերպար էր ու նոր փորձ։ Իմ կարծիքով ինչ–որ տեղ արդարացված են նրա քայլերը։ Չնայած Իննան բացասական կերպար է, բայց հետաքրքիր բնավորության գծեր էլ ունի։ Այս հեռուստանովելում հեռուստադիտողը նոր Շուշան Երիցյանի կտեսնի»,– եզրափակեց Շուշանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular