Հոկտեմբերի 28-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ
Մի հաճելի լուր կստանաք, որը ձեզ նոր ուժ ու էներգիա կհաղորդի: Բայց ամեն դեպքում ձեզ մի ծանրաբեռնեք և կատարեք գործեր, որոնք ձեր ուժերից վեր չեն:
Ցուլ
Լուրջ պրոբլեմի առաջ կկանգնեք, բայց մի ընկճվեք, դա լուծելի խնդիր է, բայց ոչ այսօր, դրա լուծումը թողեք հետոյի:
Երկվորյակ
Փորձեք կենտրոնանալ աշխատանքում հաջողություն հասնելու վրա: Ձեզ առաջընթաց է սպասվում միայն այն դեպքում, եթե շատ աշխատասիրություն ցուցաբերեք:
Խեցգետին
Ձեզ կթվա, թե աշխարհը կանգ է առել և ոչ մի դեպք տեղի չի ունենում: Բայց դա ժամանակավոր է, մի բողոքեք կյանքի հանդարտ ընթացքից, դա միայն ձեր օգտին է:
Առյուծ
Խնդիրներ, խնդիրներ, խնդիրներ, ահա մեկ բառով ինչպես կանցնի օրը: Խնդիրներ կլինեն թե տանը, թե աշխատավայրում: Մի հուսահատվեք, դրանք ժամանակավոր են:
Կույս
Ձեր նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտների կհանդիպեք, բայց դրանք ոչ թե կտապալեն ձեր ծրագրերը, այլ ձեզ էլ ավելի մեծ ուժ կտան դրանք իրագործելու համար:
Կշեռք
Փորձեք խուսափել կոնֆլիկտներից: Փորձեք չշփվել կռվարար մարդկանց հետ, որոնք կփորձեն սադրել ձեզ:
Կարիճ
Սիրելիի հետ հարաբերություններում ձեր հաղթաթուղթը ծայրաստիճան անկեղծությունն է: Եթե նրանից ինչ-որ բան եք թաքցնում, անպայման պատմեք դա նրան և նա ձեզ կհասկանա, հակառակ դեպքում տհաճ խոսակցությունների առաջ կկանգնեք:
Աղեղնավոր
Լավ ու բարեհաջող ժամանակ է կիսատ գործերը ավարտին հասցնելու համար: Ամեն դեպքում աստղերը ձեզ խորհուրդ են տալիս չշտապել որոշումներ կայացնելիս:
Այծեղջյուր
Ոչ ձեզնից, ոչ ուրիշներից շատ բան մի պահանջեք: Շատ բան սպասելու և պահանջելու դեպքում ձեր հույսները կարող են չարդարանալ, ինչը ձեզ կհուսահատեցնի:
Ջրհոս
Լավ օր է հոգևոր զարգացում ու բավարարում ապահովելու համար: Գրքեր կարդացեք, օրը հանգիստ անցկացրեք, այցելեք թատրոն, կինո, թանգարան:
Ձկներ
Ձեզ մոր ամեն ինչ կստացվի միայն այ դեպքում, եթե դիմացինի հետ ազնիվ գտնվեք: Եթե փորձեք խորդուրբորդ ճանապարհով հասնել ուզածին, ձեզ մոտ ոչինչ չի հաջողվի: