ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մտածում էի` վերջ, հաստատ կբաժանվենք». Ալեքսանդր և Լիլիթ Բաբասյանների երկրորդ «պսակադրությունը»

ՖՈՏՈ

Life.Tert.am-ը գրում է.

EXCLUSIVE

Դերասան Ալեքսանդր Բաբասյանն  ու դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը վաղը նշում են իրենց ամուսնության 5-ամյակը։ Ալեքսանդրն այսօր անակնկալ էր պատրաստել կնոջ համար, որի լուսաբանումը վստահել էր Tert.am Life–ին։

 

Երևանի սուրբ Աննան եկեղեցում նա և Լիլիթը նորապսակների օրհնության կարգ անցան։ Պարզվում է` ամիսներ առաջ Լիլիթը լողավազանում կորցրել է իրենց ամուսնական մատանին, ինչից շատ է սրտնեղել։ Ալեքսանդրը որոշել է նոր մատանիներն օրհնել եկեղեցական կարգով։

 

Լիլիթը եկեղեցի էր եկել ընկերուհու` երգչուհի Անահիտ Սիմոնյանի հրավերով, սակայն չգիտեր, որ այնտեղ իրեն սպասում են ամուսինն ու հարազատները։ Դա է պատճառը, որ կոստյումով ու պատրաստված Ալեքսանդրի կողքին Լիլիթը կանգնած էր առօրյա հագուստով։ Ամուսինը, սակայն, նախապես հոգացել էր, որ Լիլիթն ունենա հարսի քող և  ծաղկեփունջ։

 

 

«Ինձ համար այս ամենը շատ անսպասելի էր, սակայն չեմ կարող ասել, որ հուզված եմ։ Գուցե, դա պայմանավորված է իմ ներկայիս վիճակով։ Ես մի քիչ վատառողջ եմ ու անտրամադիր»,– իրեն բնորոշ անկեղծությամբ ասաց Լիլիթը։ Նրան ճանաչողները գիտեն, որ չի ժպտում, երբ չի ցանկանում. այսօր Լիլիթը ժպտադեմ չէր։ Ամուսնուց հետաքրքրվեցինք` արդյոք մեղք է գործել և սա «մեղքերի քավության» ժեստ էր։

 

«Մեղքերի թողություն ասել չեմ կարող, որովհետև նման մեղքեր չեմ գործել։ Գործածս բոլոր մեղքերը կարելի է քավել քաղցր խոսքով ու ջերմ վերաբերմունքով»,– ասաց նա։

 

Ինչ վերաբերում է ներընտանեկան խնդրներին, որոնցից որևէ զույգ խուսափել չի կարողանում, Ալեքսանդրը հավելեց. «Ինձ համար երբեք դժվարություն չի լինում, որովհետև միշտ շտկում եմ դժվարությունը։ Սա էլ մի փորձ էր` դժվարությունը շտկելու։ Բնակաբանար, բոլոր հարաբերություններում դա կա, սակայն եթե ցանկություն ունենաս հետաքրքիր դարձնել քո կյանքը, քեզ ոչ ոք չի խանգարի։ Ժամանակ առ ժամանակ ես  ուրախալի բաներ եմ անում Լիլիթի համար, որոնք մեզ ուժ են տալիս»։

 

 

Մատանու կորստին Լիլիթը մեծ նշանակություն էր տվել, ավելին` կարծում էր դա վերջն է։ «Ես մի քիչ սնահավատ եմ։ Երբ կորցրեցի մատանիս, մտածում էի` վերջ, մենք հաստատ կբաժանվենք։ Ինձ համար դա մեծ տրագեդիա էր»,– ասաց նա, իսկ ահա ամուսինը կարևորում էր օրհնության խորհուրդը, սակայն այդպես տրամադրված չէր։

 

«Լիլիթը նման բաներին մեծ նշանակություն է տալիս, քանի որ եկեղեցու օրհնման կարգի մեջ խորհուրդ կա։ Ես չէի մտածում, որ դրա պատճառով մեր ընտանիքում կարող են վատ բաներ լինել, սակայն որոշեցի նորից մատանիներ պատվիրել և խնդրեցի Տեր հորը, որը ժամանակին արել էր մեր պսակի արարողությունը, մատանիների  օրհնման արարողություն անել։ Իմ կյանքում ամեն լավ բանի մեջ ես տեսնում եմ Աստծո խորհուրդը,– նշեց դերասանը ու պատմեց, որ մատանու կորստից հետո մի շրջան ինքն ու կինն ամեն օր վիճում էին,– Դրա համար այլ նախադրյալ չկար, սակայն մատանին կորցնելուց  հետո մոտ 1 շաբաթ մենք անընդհատ վիճում էր։ Լիլիթն ասում էր` սա նշան է, մենք հաստատ  կբաժանվենք, ես ասում էի, որ դա մեր ձեռքերում է։ Եթե ուզենք, կբաժանվեք, եթե չունզենք, չենք բաժանվի»։

 

Շարունակությունը՝ այստեղ.

 

Публикация от

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular