ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանությունը նոր ուժեր է կուտակում ՊՊԾ գնդի մատույցներում. ժամանել է 6 ավտոբուս.Ֆոտո. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

Armtimes.com-ի թղթակիցը Երեւանի Խորենացի փողոցից փոխանցում է, որ ՀՀ ոստիկանության Պահակապարեկային ծառայության գնդի տարածք ոստիկանական նոր ուժեր են կուտակվում:

Այս պահին թվով 6 ավտոբուս մոտեցավ գնդի տարածքին: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նոր ուժերի տեղակայումը, ոստիկաններն ասել են, թե իրենց բնականոն աշխատանքն են կատարում եւ որեւէ արտառոց բան չկա՝ հորդորելով չխանգարել իրենց:

Հիշեցնենք, այս գիշեր եւս ոստիկանության Էրեբունիում գտնվող պետական պահպանության գնդի տարածքում, որը կիրակի գիշերը գրավել էին Սասնա ծռեր խմբավորման անդամները, խաղաղ է անցել: Այժմ խմբավորման անդամները իշխանությունների հետ բանակցություններ են վարում:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular