ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ ներքին գործերի նախարարները մարտի 24-ին գնահատական կտան Բրյուսելի ահաբեկչություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարտի 24-ին տեղի է ունենալու Եվրամիության Խորհրդի արտահերթ նիստը` ԵՄ անդամ երկրների ներքին գործերի նախարարների մակարդակով: Ինչպես հայտնում է ТАСС-ը, հանդիպմանը կողմերը գնահատական են տալու մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած արյունալի իրադարձություններին:

Ավելի վաղ ներքին գործերի նախարարների մակարդակով Եվրամիության Խորհրդի նիստ անցկացնելու անհրաժեշտության մասին էին հայտնել Եվրամիությունում նախագահող երկիր Նիդերլանդները եւ միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը:

Եվրամիությա Խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունենալու Բրյուսելում:

Հիշեցնենք, որ Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում թնդացած պայթյունների հետեւանքով զոհվել է երեսունից ավել մարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular