ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի «շուն սատկացնողը»՝ Վրաստանում ՀՀ դեսպան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հերթական ոչ դիվանագիտական կրթությամբ անձը նշանակվեց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանի մասին է, ով երկար տարիներ աշխատել է հարկային մարմիններում, Էլցանցում, «Կենտրոն–կանաչապատում»–ում, բայց ոչ երբեք՝ դիվանագիտության ոլորտում:

Իսկ նրա հիմնական զբաղմունք–բիզնեսը, ինչպես երևանցիներն են ասում՝ Երևանում «շուն սատկացնելն է»: Սադոյանին է պատկանում «Յուքնիգրաֆ–իքս» ընկերությունը, որն զբաղվում է Երևանի թափառող շներով: Բյուջեից տարեկան կես միլիոն դոլարի փող է դուրս գրվում ու փոխանցվում այս կազմակերպությանը, որպեսզի մրցույթում միշտ հաղթող Սադոյանը վնասազերծի ու ստերիլիզացնի շներին:

Հետաքրքիր է, որ նա արդեն ութ տարի շարունակ փաստաթղթերով նույն թիվն է ցույց տալիս, թե իբր Երևանում 46000 թափառող շուն կա: Բա, եթե ստերիլիզացնում են, շների թիվը չի պակասո՞ւմ:

Ի դեպ, կենդանիների պաշտպանության «Դինգո թիմ» կազմակերպությունը փաստում է, որ Մոսկվա քաղաքում գրանցված է ընդամենը 20000 թափառող շուն: Փաստորեն, մեր քաղաքի շները Մոսկվայի շներից կրկնակի շատ են, դեռ մի բան էլ՝ ավելի: Դե, դրա համար էլ կես միլիոն դոլար են տանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular