Նոյեմբերի 2-ի աստղագուշակ
ՖՈՏՈԽոյ
Բոլոր խնդիրներն առանց պրոբլեմի կստանան իրենց լուծումը: Շրջապատը սովոր է, որ դուք ամեն հարցում ղեկը ձեր ձեռքը վերցնեք: Հենց այդպես էլ արեք, ամեն ինչ ձեր ձեռքում է:
Ցուլ
Ֆինանսական հարցերում զգույշ եղեք, ռիսկի մի դիմեք, մնացած բոլոր հարցերում ամեն ինչ նորմալ կլինի, միայն թե հետևեք այն պլանին, որը գծել եք ձեզ համար:
Երկվորյակ
Փորձեք պարտաճանաչություն դրսևորել աշխատանքում, դուք բավական խելացի եք, ինչը ձեզ առավելություն է տալիս, բայց ամեն դեպքում մինչև աշխատասիրություն չցուցաբերեք, առաջընթաց չեք ունենա:
Խեցգետին
Շատ բարենպաստ օր է: Դուք նոր ուժով կզինվեք, պատրաստ կլինեք փոփոխությունների, ռիսկի դիմելու, ինչը անպայման կարդարացվի:
Առյուծ
Սիրային հարցերում մի փոքր անախորժություն կլինի, ինչը շատ արագ կլուծվի: Ձեր ծրագրերը գաղտնի պահեք շրջապատից, մինչ դրանք իրականություն դառնալը: Մի փորձեք գնալ առաջ ընդհանուր հոսանքի հետ, փորձեք առաջնորդվել սեփական խելքով:
Կույս
Լարված օր է սպասվում, ծանրաբեռնվածությունը մեծ է, դուք ձեզ գերհոգնած կզաք, ինչը կհանգեցնի նյարդային լարման, միակ միջոցը քիչ ծանրաբեռնվելը և զուսպ լինելն է:
Կշեռք
Աշխատավայրում խոչընդոտների կհանդիպեք: Դուք աշխատասեր եք, բայց ձեզ չգնահատված եք զգում, մի մտահոգվեք, դա ժամանակավոր է:
Կարիճ
Կարճների կյանքում շատ լուրջ փոփոխություններ են սպասվում: գործնական կամ ուսումնական նոր առաջարկ կստանաք, որը կապված կլինի արտերկրի հետ, ընդունեք և չեք փոշմանի. Խորհուրդ են տալիս աստղերը:
Աղեղնավոր
Անկեղծություն. աա միակ բառն է, որով կարելի է բնորոշել ձեզ: Դուք չափից դուրս անկեղծ եք, ինչից մարդիկ անխնա օգտվում են, փորձեք փոխվել:
Այծեղջյուր
Ձեր առաջ կծառանա լուրջ հարց՝ ընտրության, երկընտրանքի հարց: Գործնական երկու առաջարկ կստանաք ու ստիպված կլինեք ընտրություն կատարել: Երկու դեպքում էլ չեք տուժի:
Ջրհոս
Փորձեք ինքնավստահություն ձեռք բերել, դուք վախենում եք միայնակ որոշումներ կայացնելուց, ինչը ձեզ կայունություն չի տալիս, փորձեք դառնալ ավելի կայուն ու ինքնուրույն:
Ձկներ
Եթե միայնակ եք, կհանդիպեք ձեր երկրորդ կեսին, դա կլինի երեկոյի, խնջույքի ընթացքում, այնպես որ մի մերժեք խնջույքի գնալու հրավերը: