ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ վիճակ է Վերին Լարսի անցակետում. մարդիկ ստիպված են հերթի մեջ ժամերով սպասել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Վերին Լարսի անցակետում հերթը շարունակվում է, թեեւ ավտոճանապարհն օրվա ընթացքում բաց է լինում:

Ընթերցողներից մեկը NEWS.am-ին է տրամադրել տեսանյութ, որում ակնհայտ երեւում է, թե ինչ հերթ է գոյացել Լարսի անցակետի մոտ, մարդիկ մի քանի ժամ ստիպված սպասում են հերթի մեջ:

Նշենք, որ տեսանկարահանումն արվել է հուլիսի 19-ին:

Հիշեցնենք, որ ամեն օր Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը, հայտնում է, որ ժամը 05.30-ից մինչեւ 20.00-ն ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, սակայն միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունը արգելվում է, երթեւեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելվում է տրանսպորտային միջոցների երթեւեկությունը: Ի դեպ. մեզ ուղարկված տեսանյութում երեւում է, որ անձրեւային եղանակ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular