ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեք վարորդի դուռը ձախ ձեռքով մի՛ բացեք. ահա, թե ինչու

ՎԻԴԵՈ

Հեծանվորդների համար երթևեկելի մասում առանձին գիծ է նշված:

Նաև գործում են շատ հատուկ օրենքներ և կանոններ, որոնք կարգավորում են տեղաշարժի այդ տեսակը:

Ավտոմեքենայի դռան բռնակին ձախ ձեռքով ձգվելը սովորություն է: Այն բնական է՝ այդպես ավելի մոտ և հարմար է: Բայց սկանդինավցի վարորդներն այլ կերպ են վարվում: Ահա, թե ինչու…

Տարեկան մոտ 150 000 ավտոպատահար կապված է ավտոմեքենայի դռների հետ:

Հեծանվորդի բախումը դրանց շատ տարածված է:

Դեպքերի մեծ մասի պարագայում կարելի է խոսել վարորդի սխալի մասին:

Ինչպես է դա սովորաբար տեղի ունենում: Հեծանվորդը շարժվում է բավական մեծ արագությամբ, և հանկարծ դուռը բացվում է: Վարորդը ոչինչ չի կասկածում, իսկ հեծանվորդը չի կարողանում խուսափել բախումից:

Ամենահամեստ հաշվարկով՝ այդպիսի անզգուշության պատճառով 24 մարդ է զոհվել: Բայց քանի՞ դեպք չի արձանագրվել:

Ահա թե ինչ մեխանիզմի մասին է խոսքը: Դուռը ձախ ձեռքով բացելով՝ վարորդն ուշադրություն չի դարձնում իր ավտոմեքենայի մոտ տեղի ունեցողին: Աջ ձեռքով բացելիս նա շրջվում է ամբողջ մարմնով և կարող է տեսնել մոտեցող հեծանիվը կամ այլ տրանսպորտային միջոց:

Անշուշտ, հարցը ոչ միայն հեծանիվներն են, այլև, օրինակ, հետիոտները:

Սովորությունը փոխելը կարող է մեծացնել անվտանգությունը փողոցներում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular