ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խնամքի միջոցներ, որոնք արտադրվում են պարզապես դրամաշորթության նպատակով

ՎԻԴԵՈ

Հաճախ մենք բավականին զգալի գումարներ ենք ծախսում՝ գնելով տարատեսակ քսուքներ, խնամքի միջոցներ, որոնք գովազդվում են՝ խոստանալով, որ դրանք վերացնում են թեփը, կնճիռները, մաշկին հաղորդում աննկարագրելի փայլ և թարմություն... Սովորաբար, այդ ամենն իրականությանը չի համապատասխանում: Կան գովազդվող բազմաթիվ միջոցներ, որոնց օգտագործումը չի տալիս սպասված արդյունքը: Orer.am-ը կներկայացնի խնամքի միջոցներ, որոնց վրա չարժե գումար ծախսել, քանի որ դրանք պարզապես անօգուտ են.

Երիտասարդեցնող քսուքներ.

Այսպիսի քսուքներն իհարկե շատ ավելի թանկ են սովորական խոնավեցնող քսուքներից, սակայն ունեն նույն ազդեցությունը, քանի որ երիտասարդեցնող բաղադրիչները, որոնք կլանում են խոնավություն և այդ կերպ հարթեցնում մաշկը, պարզապես չեն կարող ներթափանցել արտաքինից: Դրանք արդյունավետ են միայն այն դեպքում, երբ ներարկվում են մաշկի մեջ: Այնպես որ կարող եք երիտասարդեցնող թանկ քսուքները փոխարինել խոնավեցնող միջոցներով:

Похожее изображение

Մազերի ներկ, որը միաժամանակ նաև խնամում է մազերը.

Իրականում, մազերը ներկերու համար նախատեսված բոլոր միջոցները պարունակում են քիմիական բաղադրիչներ, առանց որոնց հնարավոր չէ իրականացնել մազերի ներկումը: Դրանք կարող են տարբերվել իրենց խտությամբ, որով էլ պայմանավորված է ստացված արդյունքը: Երբ տուփի վրա նշվում է, որ ներկը պարունակում է մազերը խնամող միջոցներ, ապա դա պարզապես գնորդին գրավելու քայլ է: Մազերը պետք է խնամել ներկելուց առաջ և հետո:

Похожее изображение

Մազերը լվալանալու և փափկեցնելու միջոց 2:1.

Համատեղել այս երկու գործընթացները միաժամանակ, անհնար է: Շամպունը նախատեսված է մազերը լվանալու, գլխամաշկը մաքրելու համար, իսկ բալզամը փափկեցնելու և հարթեցնելու: Այսինքն նախ պետք է լվանալ մազերը, այնուհետև փափկեցնել: Հետևաբար օգտագործեք այս երկու միջոցներն առանձին՝ շամպուն, այնուհետև բալզամ:

Похожее изображение

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular