Հանրահայտ աստղերի գեղեցկության ամենաարտասովոր գաղտնիքները
ՖՈՏՈՊարզ է, որ աստղերը մեծ ջանքեր և բավականին ժամանակ են տրամադրում, պահպանելու համար գեղեցիկ և գրավիչ արտաքինը: Նրանք գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում և անհրաժեշտ է, որ նրանք լինեն միշտ խնամված, գրավիչ, թարմ և երիտասարդ: Կան աստղեր, որոնք բացի տարածված և ընդունված խնամքի միջոցներից, օգտագործում են նաև բավականին արտասովոր մեթոդներ:
Լեդի Գագա և... սկոտչ.
Չնայած, երգչուհին բավականին երիտասարդ է, սակայն արդեն պայքարում է կնճիռների առաջացման դեմ: Ամենօրյա լիֆտինգի համար նա օգտագործում է սկոտչ...
Մասնագետների խորհուրդները. Բավականին կրեատիվ միջոց է, որը կտրականապես խորհուրդ չի տրվում օգտագործել: Դեմքի և պարանոցի հատվածներում մաշկը բավականին զգայուն է, որը պահանջում է խնամքի նուրբ միջոցներ: Ծայրահեղ դեպքում, սկոտչը կարելի է օգտագործել փայլերը հեռացնելու համար, ոչ ավելին:
Սանդրա Բալլոկ և... հեմարրոյի համար նախատեսված քսուք.
Այս մեթոդով դերասանուհին պայքարում է կոպերի այտուցվածության դեմ:
Փորձագետի խորհուրդը. Իհարկե կարելի է ի նկատի ունենալ այս մեթոդը, սակայն կիրառել միայն բացառիկ դեպքերում:
Զոյի Սալդանա և... մայոնեզ.
Դերասանուհին խոստովանում է, որ իր ընտանիքում ընդունված է մազերի ամրացման և սնուցման համար օգտագործել մայոնեզից պատրաստված դիմակ:
Մասնագետի խորհուրդը. Եթե կարող եք դիմանալ մայոնեզի սպեցիֆիկ հոտին, ապա կարող եք օգտագործել այդ մեթոդը: Սակայն ավելի հաճելի կլինի օգտագործել մազերի համար նախատեսված որակյալ, խոնավեցնող դիմակ:
Լիզա Րիննա և... դարչին.
Դերասանուհին դարչինով մերսում է շրթունքները:
Մասնագետի խորհուրդը. Քանի որ դարչինը գրգռիչ հատկություն ունի, արդյունքում շրթունքներն ավելի հյութալի և ծավալուն տեսք են ստանում: Այս դեպքում, ինչպես ամեն հարցում, կարևորը չափը պահպանելն է: Կարելի է օգտվել այս մեթոդից, սակայն չչարաշահել:
Ջեննիֆեր Լոպես և... գրեյպֆրուտի եթերային յուղ.
Գեղեցիկ կազմվածքը պահպանելու նրա գաղտնիքներից մեկը՝ գրեյպֆրուտի եթերային յուղի բուրմունքը ներշնչելն է, այն նվազեցնում է ախորժակը:
Մասնագետի խորհուրդը. Այս մեթոդն իրավ նվազեցնում է ախորժակը, այն կարելի համատեղել ճիշտ սննդակարգի հետ: Ընդունել հիմնական սննունդը, իսկ երբ ժամանակ առ ժամանակ ցանկություն է առաջանում որևէ բան ուտել, այս դեպքում դիմել այս մեթոդի օգնությանը: