«SAF club»-ի 1-ամյակի հետաքրքիր պահերը և հայտնի հյուրերը՝ BlogNews LIFE-ի անդրադարձում
ՖՈՏՈՄեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 30-ին, Լենինգրադյան 33 հասցեում բացվեց «SAF club»-ը՝ նախատեսված այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են բազմաժանր երաժշտություն, համեղ խոհանոց և որակյալ սպասարկում: Ամեն օր՝ 20:00-ից սկսած, հյուրերը կարող են վայելել երգիչ-երգչուհիների, դաշնակահարի, սաքսոֆոնի, ջութակահարի կատարումները, բազմաժանր շոու ծրագրեր:
«SAF club»-ն ունի երկու սրահ՝ վերևում՝ ռեստորան, ներքևում՝ ակումբ: Սրահներն ունեն պրոֆեսիոնալ ակուստիկ լուծումներ և զինված են ձայնային նոր սարքավորումներով և լուսային էֆեկտներով: Ակումբում հիմնականում երգում են այնպիսի երգիչ-երգչուհիներ, ովքեր հայկական այլ ակումբներում ելույթ չեն ունեցել։ Լինում են նաև հեղինակային երեկոներ, օրինակ՝ վերջերս ակումբում երգել է Արտեմ Վալտերը, վրացի երգիչ Դաթոն, Կակաջան Ռեդջեպովը, Կա-Ռեն։ Հետագայում սպասվում են արտերկրից ժամանած արտիստների համերգներ:
Ի դեպ՝ «SAF club»-ում ժանրային սահմանափակում չկա․ ամեն ինչ որակյալի և բարձրաճաշակի սահմաններում է: